SHOW BISS

5 ՆՈՐԱՁԵՎ ՈՒ ԿԱՆԱՑԻ ԱԿԱՆՋՕՂԵՐ՝ ԱՆՆԱ ԵՂՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

20. 06. 2019

49956617_529993954180499_4714814820701605711_n

Instagram-ում բազմաթիվ հետաքրքիր էջեր կան, դրանցից մեկը պատկանում է հայուհի Աննա Եղոյանին, ով ունի 800.000-ից ավել հետևորդներ:

Աննան շարունակում է իր հետևորդներին հիացնել բանաստեղծությունների իր հուզական ընթերցմամբ ու գեղեցիկ աչքերով:

Citrus.am-ը այս անգամ ուսումնասիրել է Աննայի էջը: Բացի հիանալի հոլովակներից, Աննան պարբերաբար նաև իր առօրյա լուսանկարներն է հրապարակում:

Մեր աչքից չի վրիպել այն փաստը, որ նա սիրում է յուրահատուկ աքսեսուարներ կրել՝ հատկապես ականջօղեր:

Առանձնացրել ենք 5 նորաձև ականջօղեր, որոնք կարող են ոգեշնչել քեզ:

Սպիտակ երկար փուլերով այս նուրբ մոդելը կանացիություն կհաղորդի յուրաքանչյուրին: Այն վիզուալ ավելի երկար կարող է ցույց տալ պարանոցը: Մոդելը կարելի է կրել երեկոյան զգեստների հետ:

50501511_545501185937960_1592579219103889457_n (1)

Նույն մոդելի մի փոքր այլ տարբերակ՝ այս անգամ սև գույների մեջ ու ավելի կարճ: Այս մոդեկն ավելի առօրյա ոճի է համապատասխանում:

24274900_194772341072268_4679754476905562112_n

Յուրահատուկ մեկ այլ լուծում՝ այս անգամ արդեն նաև նուրբ աքսեսուարի լրացմամբ: Ականջօղին օրիգինալ տեսք է հաղորդում սպիտակ աղավնու պատկերը:

49306544_549032252244163_4895821281876389934_n

Կարմիր գնդիկ ու փուլեր: Մոդելը նաև գեղեցիկ տեսք կունենար միայն գնդիկի տեսքով: Աննան այն կրում է կարմիր զգեստի հետ՝ կերպարը լացնելով կարմիր շրթներկով: Գունային կոնտրաստի ընտրությունն, իհարկե, տարբեր կարող է լինել:

51651265_1207510942759866_8623683108700643672_n

Ոսկեգույն խոշոր ականջօղեր, որոնք վերջերս շատ ակտուալ են: Քառակուսի ձևը հետաքրքիր լուծում է: Այս մոդելի գունային ընտրությունն այժմ շատ մեծ է, այնպես որ կարող ես ընտրել քեզ դուր եկած երանգը: Այն հիանալի համադրվում է թե՛ առօրյա, թե երեկոնա զգեստների հետ:50165320_161804208132868_9192336635804266708_n