SHOW BISS

5 ՆՈՐԱՁԵՎ ՈՒ ԹՐԵՆԴԱՅԻՆ MAKEUP` ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

04. 07. 2019

51662338_1870144206441756_7477807086144651552_n

Makeup-ի թագուհի Գոհար Ավետիսյանի անունը  ծանոթ է յուրաքանչյուր աղջկա ու կնոջ: Նրա կերպարները հիացնում են, կերպարանափոխությունները` ապշեցնում: Մոսկվայաբնակ հայուհին վաղուց հասցրել է դիմահարդարման իսկական վարպետ դառնալ միլիոնավոր աղջիկների համար, ովքեր հետևում են նրա գործունեությանը ինսթագրամում:

Գոհարը հաճախ է ներկայացնում իր makeup-երը` լուսանկարների ու տեսանյութերի տեսքով:

Հետևելով նրա գործունեությանը` կարող ենք նկատել, որ Գոհարը վառ ու արտահայտիչ makeup-ի սիրահար է: Հենց դա էլ նրա առանձնահատակությունն է: Բայց չափազանց գունավոր ու վառ դիմահարդարումներից Գոհարն, օրինկա, վերջերս անցում է կատարել ավելի բնական ու նուդային երանգներին:

Նրա կերպարն ավելի կանացի ու մեղմ է դարձել և խոսքը միայն ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին չէ:

Citrus.am-ը ուսումնասիրել է Գոհար Ավետիսյանի ինսթագրամյան էջն ու առանձնացրել  նորաձև ու թրենդային , որոնք կարող են ոգեշնչել քեզ:

Հայուհու կերպարին մաքսիմալ մոտ Գոհարի այս makeup-ը չունի ոչ մի ավելորդություն, բայց, միևնույն ժամանակ, այն արտահայտիչ է: Նուդային շրթներկ, դասական սլաքներ, խիտ թարթիչներ և, իհարկե, սև մազեր. վերջ`նորաձև ու գրավիչ տեսքը պատրաստ է:

47691538_583191395459511_1298872961241567877_n

Գոհարը սիրում է ներկայանալ մազերի տարբեր երանգներով: Բլոնդի այս հետաքրքիր երանգն, օրինակ, իսկապես համապատասխանում է այս makeup-ին: Կրկին նուդային շրթներկ, սլաքներ ու թքարթիչներ, բայց այս անգամ արդեն ստվերաներկի հետ համադրված:

51348297_1275063385989390_233187611314630510_n

Երկար թարթիչները կարող են միանգամից փոխել հայացքը: Այս makeup-ում Գոհարը շեշտը հենց դրել է թարթիչների վրա` ընդծելով նաև ստորին կոպերը:

56806701_1876495965789241_3010735226445925902_n

Արևելյան ոճի makeup-ը չի կարող արտահայտիչ չլինել: Հյութեղ շուրթեր, վառ ստվերաներկ և, իհարկե, սլաքներ ու երկար թարթիչներ: Եթե սիրում են արևելյան ոճ, ապա այս լուծումը հենց քեզ համար է:

57101712_386485922207049_8605263181500353070_n

Նուրբ վարդագույն շրթներկ` կապույտ լինզաների համադրությամբ. Այս makeup-ի առանձնահատկությունը, թերևս, այս երկու գույների մեջ է: Այս դեպքում Գոհարը նաև ավելի մեղմ է ընդգծել հոնքերը: Ինչպես նաև օգտագործել բաց երանգի այտափոշի:

53211150_2528050287270106_4731220259711908280_n