FASHION

5 ՆՈՐԱՁԵՎ ԳՈՒՅՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՍԵՎԱՀԵՐՆԵՐԻ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՈՒՄ (PHOTO)

21. 06. 2019

384d21f951358b3fa4090a211d9feb08

Հաճախ այնպես է պատահում, որ մեզ դուր եկած զգեստը այնքան էլ գեղեցիկ չի նայվում մեր հագին: Պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր աղջկա ու կնոջ համապատասխանում են որոշակի երանգներ: Այսօր կպատմենք հագուստի 5 գույների մասին, որոնք համապատասխանում են բոլոր սևահերներին:

Սպիտակ: Խաղա երանգների հետ: Սպիտակը հիանալի համադրվում է սև մազերի հետ: Հատկապես շքեղ է սպիտակ գույնի ու թուխ մաշկի համադրությունը: Նույնիսկ եթե սպիտակամաշկ ես, ապա պարզապես ընտրիր վառ դիմահարդարում:

d454d37bd8cd7c9be0538dc902bcb984

Կարմիր: Կարմիր գույնը սևահերների համար դասական է համարվում: Սա վառ, բայց, միևնույն ժամանակ, էլեգանտ գույն է: Կարմիրը կարող է շքեղ դարձնել բոլոր սևահերներին: Կարելի է կերպարը լրացնել նաև կարմիր շրթներկով:

8e11a596f1dd1d94ce46522349884a21

Դեղին: Դեղին հագուստ  + կարմիր շրթներկ = շքեղ կերպար, որն անտարբեր չի թողնի ոչ ոքի: Այս համադրություն հատկապես շահեկան տեսք ունի հենց սևահերների դեպքում:

d1f616f2677f150558e9ee99f61a24d7

Վառ վարդագույն: Վառ վարդագույնի ու մուգ գույնի մազերի համադրության բացահայտումն արել է դեռևս Օդրի Հեփբերնը: Այս գույնով դու վառ, ոճային, հմայիչ ու, միևնույն ժամանակ, էլեգանտ տեսք կունենաս:

a566f12f2a2ca54bc27bd99a5b728eba

Մուգ կապույտ: Սևահերներին էլեգանտ ու անչափ ոճային տեսք է հաղորդում նաև մուգ կապույտ գույնը: Այն  կարելի է կրել թե աշխատավայրում, թե զբոսնելիս: Ոճային տեսք ունեն նաև total look-երը:

0d96abf5d0a7d678d5395cbb8a1c1646