WOMAN

5 ՆՇԱՆ, ՈՐ ՏՂԱՄԱՐԴԸ ՀԻՄԱՐԱՑՆՈՒՄ Է ՔԵԶ

03. 12. 2018

fafe7bb4182edf1c7b2c3be87e4b351e

Ահա 5 նշան, որ տղամարդը հիմարացնում է քեզ:

Նա չի զանգահարում, երբ խոստացել է: Երբեմն իրավիճակը կարող է այնպես դասավորվել, որ նա պարզապես չկարողանա դա անել, բայց եթե այդ երևույթը կրկնվում է մի քանի անգամ, ապա դա խոսում է այն մասին, որ դու առաջնային չես նրա համար: Մենք երբեք չենք մոռանում նրանց մասին, ովքեր իսկապես կարևոր են մեզ համար:

Միայն նա է որոշում, թե որքան հաճախ պետք է տեսնվեք: Եթե նա քեզ տեսնելու հաար հստակ ժամանակ է հատկացնում, օրինակ, միայն հանգտսյան օրեր, ապա սա խոսում է այն մասին, որ այլ տարբերակներ ևս կան: Նա, գոնե, փնտրում է դրանք:

Նա քո մասին ավելի շատ գիտի, քան դու՝ նրա: Նա քիչ է խոսում իր մասին: Գուցե որևէ թաքցնելու բան ունի կամ պարզապես չի ուզում մտերմանալ քեզ հետ: Շատ տղամարդիկ չեն սիրում երկար խոսել, բայց եթե նա չի պատմել իր մասին կարևոր բաներ, օրինակ , որտե՞ղ է աշխատում, որտե՞ղ է սովորել, որտե՞ղ է ապրում՝ տալով քեզ անորոշ պատասխաններ, ապա կանգ առ. սա նշան է, որ նա քեզ հեռավորության վրա է պահում:

Դու նրա մասին ավելի շատ գիտես, քան նա՝ քո: Սա մեդալի հակառակ կողմն է: Միթե՞ նա այնքան զբաղված է, որ չի կարող հետաքրքրվել, թե ինչո՞վ ես սիրում զբաղվել:

Նա ոչ ոքի չի պատմում քո մասին: Դուք միայն առանձին եք հանդիպում: Հանդիպում եք ոչ մարդաշատ վայրերում: Նա ասում է, թե սիրում է լուռ ու հանգիստ վայրեր: Եթե հարաբերություններն արդեն բավականին երկարել են, իսկ քո մասին չգիտեն գոնե նրա մտերիմ ընկերները, ապա սա ևս նշան, որ մի բան այն չէ: