WOMAN

5 ՆՇԱՆ, ՈՐ ԴՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՍ «ՄԱՄԱՅԻ ԲԱԼԱՅԻ» ՀԵՏ

21. 06. 2018

upl_1502776424_539

 

Իսկական տղամարդը հարգում է իր կնոջը, և այդ հարգանքը ուղիղ կապ ունի նրա ու իր մոր հարաբերությունների հետ: Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ նրա մայրը միշտ նրա կողքին է ու այդ իրավիճակը անհարմարություն է պատճառում:  Օրինակ, դուք ստիպված եք պայքարել նրա հետ ձեր տղամարդու ուշադրության համար: Ահա 5 նշան, որ հանդիպում եք տիպիկ «մամայի բալայի» հետ:

 1.Նա նրա անձնական օգնականն է

Եթե ձեր զուգընկերը ի վիճակի չէ մթերքներ գնել կամ հավաքել սեփական անկողինը, դա վատ նշան է: Հավանաբար, նրա փոխարեն դա միշտ արել է նրա մայրը, և նա շատ գոհ է դրանից: Նա ստիպված չի եղել նույնիսկ մատը մատին տալ, քանի որ մայրը չի ուզել իր որդուն տնային հոգսերով ծանրաբեռնել: Նման տղամարդը բոլոր իր զուգընկերուհիներից  նույն  վերաբերմունքը կսպասի: Եվ դուք բացառություն չեք:

 

2.Նա նրա անձնական բանկն է

Լավ չէ, երբ ձեր տղամարդը ի վիճակի չէ ինքնուրույն հոգ տանել իր մասին, բայց եթե նա չի կարող ապահովել իրեն կամ գոնե ճիշտ կազմել սեփական բյուջեն, ապա փախեք նրանից: Պատկերացրեք հետևյալ իրավիճակը՝ վճարո՞ւմ է արդյոք նրա մայրը նրա բոլոր հաշիվները: Իսկ եթե խոսքը նաև այլ բաների մասի՞ն է: Եթե ձեր տղամարդը մինչև հիմա գումար է ստանում մորից, դա արդեն նշան է, որ նա երբեք չի փոխվի, քանի որ նման ցանկություն չունի:

 

43443

 

3.Նա անընդհատ զանգում է որդուն

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ կարող ենք խանդի նոպաներ ունենալ, իսկ վատագույն դեպքում, նույնիսկ փորփրել նրա հեռախոսը: Եվ ի՞նչ ենք այնտեղ տեսնում: Եթե զանգերի և նամակների 90%-ը նրա մորից է, ապա ձեր առջև «մամայի բալա է»՝ իր ողջ փայլով: Ձեր զուգընկերոջ մայրը անընդհատ զանգում է՝ բոլոր անհարմար առիթներո՞վ: Դե, պատահում է: Բայց եթե ձեր տղամարդը թողնում է ամեն ինչ ու գլուխը կորցրած վազում դեպի հեռախոսը, ապա դուք իսկապես մտածելու բան ունեք:

fd693128fe-1_2560x

 

4.Նա հայտնվում է առանց զգուշանելու

Ի՞նչ կարող է ավելի վատ լինել, երբ ձեր ընկերոջ մայրը գալիս է առանց հրավերի և նույնիսկ առանց զգուշացնելու: Այո, նա պարզապես հայտնվում է յուրաքանչյուրի պահ ինչ-որ բան ստուգելու կամ իր անձի հանդեպ ուշադրության հավելյալ չափաբաժնի համար: Ծանո՞թ է: Ուրեմն հետևություններ արեք և խոսեք այդ մասին ձեր տղամարդու հետ: Եվ եթե նա վախենա բարկացնել մայրիկին, ապա էլ ձեր ինչի՞ն է պետք է նման մեծ երեխան: