KIDSBLOG

5 ՄԹԵՐՔ, ՈՐՈՆՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ ԿԴԱՐՁՆԵՆ

06. 12. 2018

4821081409e8a6f106b2bb695b85a098

Ծնողները միշտ տարբերակ են փնտրում իրենց երեխաներին ուժեղ ու առողջ դարձնելու համար: Ամենամեծ ուշադրությունը նրանք հատկացնում են ուտելիքին: Ի՞նչ պետք է անի երեխան ուժեղ ու առողջ լինելու համար: Պարզ է, որ կան բազմաթիվ ուսումնասիրություններ առողջ ուտելիքի և այն մասին, թե ինչ վիտամիններ պետք է ստանա աճող օրգանիզմը: Ահա մի քանի մթերք մտավոր կարողությունների համար:

Հատապտուղներ: Յուրաքանչյուր ծնող գիտի, թե որքան դժվար է համոզել երեխային ուտել այն, ինչ նա չի ուզում: Բարեբախտաբար, ուղեղի աշխատանքը լավացնող մթերքներից մեկը համեղ ու սնդդարար հատապտուղներն են: Հապալասն ու ազնվամորին պարունակում են միացումներ, որոնք կարող նպաստել  հիշողության գործունեությանը:

Խնձոր: Բոլորն արդեն գիտեն խնձորի դրական ազդեցությունների մասին, բայց ոչ բոլորը գիտեն, որ խնձորը կարող է օգտակար լինել ինչպես ձեր ուղեղի, այնպես էլ մարմնի համար: Ի՞նչ է դարձնում խնձորն այդքան յուրահատուկ: Պարզվում է, խնձորը կարող է պաշտպանել մեզ ամենօրյա քիմիական նյութերից, որոնք կարող են վնաս հասցնել մեր ուղեղի բջիջներին:

Ձու:  Ձուն հիանալի լուծում է նախաճաշի համար: Հետազոտողները հայտանաբերել են, որ նախաճաշին օգտագործվող ձուն կարող է ապահովել Օմեգա-3 թթվի անհրաժեշտ չափաբաժին, որը պաշտպանում են մեր ուղեղը, ինչպես նաև վիտամին Е, որն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: