5 ՄԹԵՐՔ, ՈՐՈՆՑՈՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՓԱՓՈՒԿ ՄԱՇԿ ԿՈՒՆԵՆԱՔ

MyCollages (10)

 

Մարդու օրգանիզմում կոլագենն ու սպիտակուցը պատասխանատու են բոլոր բջիջների պահպանման, ոսկորների վերականգման և մաշկի վիճակի համար:  Մաշկի էլաստիկությունը կախված է սպիտակուցից: Կոլագենի բացակայությունը ծերության, կնճիռների առաջացման, ինչպես  նաև շուտ կոտրվող եղունգների հիմնական պատճառն է: 30 տարեկանից սկսած դրա արտադրանքը նվազում է, ուստի կարևոր է իմաալ, թե ինչ մթերքներ պետք է օգտագործել երիտասարդ ու հարթ մաշկ ունենալու համար:

 

Ժելատին: Ժելատինը մաշկի գեղեցկության համար հիանալի միջոց է: Ընդգրկեք այն ձեր սննդալարգի մեջ:

 

Ձու: Ձուն հարուստ է սպիտակուցով, որը նվաստում է կոլագենի արտադրմանը:

 

Մուգ կանաչ տերևներով բանջարեղեն: Սպանախը, բրոկոլին մեծ քանակությամբ ֆոլաթթու են պարունակում, որն իր հերթին պատասխանատու է օրգանիզմում սպիտակուցի՝ այդ թվում կոլագենի համար:

 

Ցիտրուս: Ցիտրուսային և կարմիր մթերքները հարուստ են C վիտամինով և օգում են կոլագենի սինթեզին: Բացի դա, այդ մրգերն ունեն հակաօկսիդային ազդեցություն:

 

Միս: Միսը հարուստ է B վիտամինով, որը նպաստում է օրգանիզմում կոլագենի արտադրմանը: