WOMAN

5 ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀՆԱՐՔ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԴՈՒՐ ԳԱԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

19. 10. 2018

afc901d0b5b43a4a5fcb44fcd3db81b6

Իհարկե, անհնար է ստիպել մարդուն, որ նա սիրի ձեզ, բայց հոգեբանական այս փոքրիկն հնարքները կարող են օգնել ջերմ հարաբերություններ կառուցել:

Խնդրեք նրան օգնել ձեզ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդը մեծ համակրանք է զգում նրա հանդեպ, ում օգնում է, նույնիսկ եթե ի սկզբանե նման բան չի զգացել: Ենթագիտակցորեն մենք հավատում ենք, որ այդ մարդը նույնպես պատրաստ է օգնել մեզ այնպես, ինչպես մենք նրան:

 Հաճոյախոսություններ արեք նրան, բայց ոչ հաճախ: Տղամարդկանց մեծամասնությունը հաճախ չեն ստանում հաճոյախոսություններ, ուստի երբ լսում են դրանք, անչափ շոյված են զգում: Միակ խնդիրն այն է, որ հաճոյախոսությունները կորցնում են իրենց նշանակությունը, երբ շատ են ասվում:

Տեսողական կոնտակտը երկար պահեք: Բազմաթիվ ուսումնասիրությունները ապացուցում են, որ ավելի երկար տեսողական կոնտակտը օգնում է մարդկանց համակրանք և նույնիսկ սիրահարվածություն զգալ:

Նրան իր անունով կոչեք: Մենք սիրում ենք լսել մեր անունը: Երբ մեզ անունով են դիմում, դա հաճելի է, բարձրացնում է ինքնագնահատականը և ստիպում ավելի լավ վերաբերվել մարդուն:

Թույլ տվեք նրան  խոսել իր մասին: Մարդիկ սիրում են խոսել իրենց մասին: Մենք մեր սիրելի թեման ենք: Պարզապես հարցեր տվեք նրա կյանքի, աշխատանքի մասին՝ օգնելով նրան բացվել ձեր առաջ: