5 ՀՆԱՐՔ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐՆ ԱՆՑԱՎ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

large (1)

 

Գեղեցկությունը զոհեր է պահանջում, չենք վիճում, և որքան բարձրակրունկները շքեղ տեսք են տալիս մեզ, այնքան էլ երբեմն դառնում են կոշտուկների, վերքերի ու ուժեղ ցավերի պատճառ: Այսօր պատմելու ենք մի քանի հետաքրքիր մեթոդների մասին, որոնց շնորհիվ կարող եք անցավ կրել բարձրակրունկ կոշիկներ:

 

Վարսահարդարիչ և հաստ գուլպաներ: Հագեք մի զույգ հաստ գուլպաներ և ոտքերը մտցրեք նոր կոշիկների մեջ։ Հետո վերցրեք վարսահարդարիչը և պահեք կոշիկի այն հատվածների վրա, որտեղ առավել մեծ լարվածություն կա։ Այս հնարքը գործում է միայն բնական նյութերից պատրաստված կոշիկներ դեպքում:

 

Դեզոդորանտ: Դեզոդորանտ քսեք ոտքերի առավել ոսկրոտ և զգայուն հատվածներին։ Այդ կերպ կնվազեցնեք շփումը և կխուսափեք ցավից։

 

Ջրով լի տոպրակ: Վերցրեք երկու տոպրակ, դրանց մեջ ջուր լցրեք և դրեք կոշիկների մեջ։ Հետո կոշիկները մեկ գիշեր պահեք սառցարանում:

 

Սիլիկոն պաշտպանիչ շերտ: Այս շերտերը պետք է դնել կրունկին, և դուք միանգամից կազատվեք բոլոր տեսակի ցավերից։

 

Իրար կպցրեք 3-րդ և 4-րդ մատները: Եթե իրար կպցնեք 3-րդ և 4-րդ մատները, ապա շատ ավելի հարմար կզգաք ձեզ բարձրակրունկ կոշիկներ կրելիս։ Այս հնարքը իսկապես գործում է: