5 ՀԱՐՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այս43779407_nggshow հարցերը կազմել են հոգեբանները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ՝ արդյո՞ք ձեր տղամարդը լուրջ է վերաբերվում հարաբերություններին: Հետագա հիասթափություններից խուսափելու համար կարող եք այս հարցերը տալ հենց առաջին ժամադրությանը:

  1. Ի՞նչ նպատակներ և պլաններ ունես: Եթե տղամարդը չունի պլաններ կամ նպատակներ, ապա նա կամ փափկասուն տղամարդ է կամ անհույս մարդ, ով չունի տղամարդկային էներգիա:
  2. Արդյո՞ք քո պլանները երկարաժամկետ են: Գոյություն ունեն նաև կարճաժամկետ պլաններ, իսկ երկարաժամկետ պլանները 3-5 տարվա աշխատանք են պահանջում:
  3. Ինչպե՞ս ես վերաբերվում մեր հարաբերություններին: Այս հարցի ներքո կարելի է հասկանալ տղամարդու լրջությունը, մի՛ վախեցեք տալ այս հարցը հենց առաջին ժամադրությանը, եթե ուզում եք պարզել, արդյոք այդ տղամարդը ձեզ համար է:
  4. Ի՞նչ ես մտածում իմ մասին: Այս հարցին տղամարդիկ հաճախ պատասխանում են ստանդարտ արտահայտություններով: Փորձեք ստանալ կոնկրետ պատասխաններ:
  5. Ինչպե՞ս ես ինձ վերաբերում: Սա տղամարդկանց համար շատ բարդ հարց է, քանի որ նրանք չեն սիրում ցույց տալ իրենց զգացմունքները: Եթե տղամարդը չի կարողանում պատասխանել, ապա նա ձեզ լուրջ չի վերաբերում: