5 ՀԱՏԿԱՆԻՇ, ՈՐ ԿՆՈՋԸ ՁԱՆՁՐԱԼԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

673c7119a9843968bde12cef158b76bc

 

Հարաբերություններն առաջին հերթին շփում են ենթադրում: Եվ եթե ձեր զուգընկերոջը ձեզ հետ ձանձրալի է, ապա ձեզ մոտ հաստատ ոչինչ չի ստացվի: Ահա կանացի 5 հատկանիշ, որ ձեզ ձանձրալի են դարձնում տղամարդու աչքերում:

 

Նա վախենում է նոր բան փորձել: Կյանքը լի է գաղտնիքներով ու հանելուկներով: Վախենալ որևէ նոր բան սովորել, որևէ անսովոր բան փորձել, նշանակում է առհասարակ չապրել: Կինը ձանձրալի է դառնում, երբ չի ուզում զարգանալ:

 

Նա չի լսում:  Տղամարդկանց նյարդայնացնում են կանայք, որոնք չեն կարողանում լսել և թույլ չեն տալիս զրուցակցին որևէ բառ ասել: Դուք ձանձրալի եք դառնում, երբ չեք հետաքրքրվում նրանով և խոսում եք միայն ձեր մասին:

 

Նա կենտրոնացած է հարաբերությունների վրա: Կինն իսկապես ձանձրալի է, երբ կենտրոնացած է միայն տղամարդու ուղղությամբ: Նման հարաբերությունները որևէ լավ բանի չեն տանում: Դա վախեցնում է տղամարդուն: Բացի դա էլ, կինը պարզապես դադարում է ապրել:

 

Նա միայն վատ բաներից է խոսում: Անդադար միայն իր մասին խոսող կնոջից ավելի վատ կարող է լինել այն կինը, ով մշտապես բողոքում է: Նա միշտ ամեն ինչից դժգոհ է, տպավորություն է, որ նրա ողջ կյանքը տանջանք է:

 

Նա չունի հետաքրքրություններ: Երբ կինը չունի հոբբի, հենց հարաբերություններն են դառնում նրա գլխավոր հետաքրքրությունը: Եվ դրանից վատ բան չկա: Նման կինը կպչուն է, ձանձրալի ու հաճախ նաև սարսափելի նյարդայնացնող: