5 ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՑ ԿԱՆԱՅՔ ՀԱՅՈՒՀԻՆԵՐ ՉԵՆ

collage

 

Ինչպես ասում են, սերը տարիք չի հարցնում: Մեր այս շարքի հերոսների դեպքում սերը նաև ազգություն չի ճանաչում: Citrus.am-ը ներկայացնում է հայ հայտնի տղամարդկանց, ովքեր ամուսնացել են օտարազգի  կանանց հետ:

 

Միհրան Հարությունյան

Ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի կինը՝ Մակտինա Բեբիյան, ազգությամբ աբխազուհի է: Նա երգչուհի է: Մակտինան Instagram-ում գրանցված  է արդեն որպես Մակտինա Հարությունյան:  Նրա էջում բազմաթիվ գեղեցիկ լուսանկարներ կարելի է գտնել ամուսնու հետ: Ինչպես երևում է, Մակտինան սիրում է լուսանկարվել ու ակտիվ կյանքով ապրել:  Նշենք, որ զույգն ամուսնացել է 2017թ. ապրիլին: Մակտինայի մասին խոսելիս, չի կարելի չհիշել  նրա նուրբ ու կանացի տեսքի մասին:

23498762_1468513516600888_2347661301888581632_n

 

Վիկ Դարչինյան

Եվս մեկ սպորտսմեն, ում կինը հայ չէ:  Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացառիկ չեմպիոն Վիկ Դարչինյանի կինը ազգությամբ ռուս Օլգան է: Վիկը կնոջ ու երկու որդիների հետ ապրում է Ավստրալիայում:

94.thumb

 

Լևոն Արոնյան

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը ֆիլիպինյան ծագմամբ ավստրալիացի շախմատիստուհի  Արիանա Քաոիլին է: Արիանան 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող  «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է։ Արիանան սիրում է լատինաամերիկյան պարեր, երգում է, գրում երգեր: Զույգին աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ծանոթացել է Արոնյանի ավստրալացի ընկերը, որը Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։ 2017 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել նրանց հարսանյաց արարողությունը:

img_2988.thumb

 

Գարիկ Մարտիրոսյան

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, ազգությամբ հրեա է: Նա շատ է սիրում Հայաստանը և հայկական խոհանոցը: Զույգը ծանոթացել է 1997 թվականին: Իր հարցազրույցներից մեկում Ժաննան պատմել է, թե ինչեր է ստիպված եղել զոհաբերել հանուն Comedy Club–ի ռեզիդենտի հետ ամուսնության:  «Дни»-ն, վկայակոչելով «Караван историй»-ին, գրում է, որ Comedy Club-ի պրոդյուսերի կինն իրեն նվիրել է ընտանիքին ու հրաժարվել քրեագետ դառնալու երազանքից:

24175664_135541413816224_9049150025682124800_n

 

Միշա Գալուստյան

Եվս մեկ հումորիստ, ով ամուսնացել է ոչ հայուհու հետ, Միխայիլ Գալուստյանն  է: Նրա կինը ՝ Վիկտորյա Շտեֆանեցը, մոլդովուհի է: Ամուսնությունից հետո վերջինս կրում է Գալուստյան ազգանունը:

N1exGbdTwC4