WOMAN

5 ԿԱՐևՈՐ ԲԱՆ, ՈՐՈՆՔ ԿՆՈՋԸ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՂՈՐԴԵՆ

07. 07. 2018

MyCollages (20)

 

Մենք շարունակում ենք ներկայացնել հետաքրքիր ու իմաստուն խորհուրդների փոքրիկ չափաբաժին, որոնք մի օր անպայման կօգնեն քեզ:

 

Բարի եղիր ինքդ քո հանդեպ: Երբեմն կանայք կարող են իրենք իրենց վատագույն թշնամին լինել: Նրանք այնքան են կենտրոնանում իրենց թվացյալ թերությունների վրա, որ մոռանում են իրական առավելություններին ուշադրություն դարձնելու մասին: Երբ հայելու մեջ ես նայում, փորձիր ինքդ քեզ կոմպլիմենտ անել: Այդպես դու ենթագիտակցորեն կփոխես վերաբերմունքդ, մտքերդ: Իսկ երբ գիտակցություն հավատա ասածներիդ, կտեսնես, թե որքան է ամեն բան փոխվել:

 

Դադարիր համեմատել քեզ ուրիշ կանանց հետ: Իսկապես, բավական է: Գուցե ընկերուհիներիդ, ծանոթներիդ մեջ կան այնպիսի կանայք, ովքեր իրոք ավելի հմայիչ են, հաջողակ, բայց դա որևէ բան չի փոխում: Դա նրանց կյանքն է: Իսկ քո կյանքն անցնում է նրանց ուսումնասիրելով, քեզ հետ համեմատելով: Դա երբեք որևէ մեկին որևէ լավ բան չի տվել: Դրա փոխարեն ժամանակդ լցրու քո խնամքով, զարգացմամբ զբաղվելու ճանապարհներ գտնելով:

 

Հագնվիր այնպես, որ քեզ 100 % վստահ զգաս: Այն, ինչ դու կրում ես, ավտոմատ կերպով ազդում է քո ինքնացգացողության վրա: Կրիր այն, ինչ թույլ է տալիս քեզ գրավիչ ու հմայիչ զգալ, շպարվիր, գեղեցիկ ներքանզգեստ գնիր: Մի տնտեսիր հագուստի հարցում. ավելի լավ է քիչ, բայց լավ իրեր ունենալ:

 

Քեզ համար հոբբի գտիր: Կանանց համար սա կարևոր  բան է սեփական յուրահատկությունը գիտակցելու հարցում: Հատկապես հեշտ է ձուլվել կնոջ ու մոր կերպարին՝ մոռանալով ամեն բան:

 

Հերիք է ամեն ինչ սրտին մոտ ընդունել: Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ մեզ շրջապատում է նեգատիվը: Թույլ մի տուր դրա ազդել քո վրա: Թույլ մի տուր վատ մարդկանց ազդել քո վրա: Ամեն ինչ սրտիդ մոտիկ մի ընդունիր: