GIRLS

5 ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ, ՈՐ ՄԻՇՏ ԿԱ ԽՆԱՄՎԱԾ ԱՂՋԿԱ ՊԱՅՈՒՍԱԿՈՒՄ

19. 06. 2019

983f05facb2b1c23a77c1ac7a658de52

Խնամված կնոջ պայուսակն անհնար է պատկերացնել առանց այս իրերի:

Անձեռոցիկ: Չոր ու թաց անձեռոցիկները կանացի պայուսակի կարևոր իրերից են: Դրանք մեկ անգամ չէ, որ կփրկեն ձեզ ամենատարբեր իրավիճակներում:

Սանր: Երկրորդ տեղում, թերևս, փոքրիկ սանրն է, որի օգնությամբ արագ կարելի է կարգի բերել մազերը: Կերպարը միանգամից թարմանում է, երբ մազերը լավ տեսք ունեն:

Օծանելիք: Օծանելիքը պետք է միշտ ու ամենուր: Այն կարող է միանգամից բարձրացնել տրամադրությունը ու թարմացնել կերպարը:

Շրթներկ: Կանացի կոսմետիկայի ամենաշատ օգտագործվող էլեմենտը: Որպես կանոն, այն պետք է մի քանի անգամ թարմացնել օրվա ընթացքում: Դա կարող է լինել ինչպես հիգիենիկ, այնպես էլ անգույն շրթներկ:

Դիմափոշի: Այտափոշին արագ ազատում է դեմքը յուղային փայլից, որը գոյանում է օրվա ընթացքում: Այն իսկական փրկություն է: