KIDSBLOG

5 ԽՈՐՀՈՒՐԴ , ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԱԶՆԻՎ ԵՐԵԽԱ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ

12. 12. 2018

cd9aad35f860485feea2b1d2ca3796c5

Այս 5 խորհուրդները կօգնեն ձեզ ազնիվ երեխա դաստիարակելու հարցում:

Խորհուրդ N1: Հավատացեք երեխային: Որպես կանոն, երեխաները վստահությանը նույն կերպ են պատասխանում և եթե որոշ իրավիճակներում խաբում են, ապա, ամենայն հավանականությամբ, չհասկանալով: Թող երեխան զգա ու իմանա, որ դուք հավատում եք իրեն: Օրինակ, եթե դուք նկատում եք, որ ձեր երեխան ագրեսիվ կամ կռվարար է, հարկավոր չէ ասել. «Փորձվել ես այսօր որևէ մեկի հետ կռվել», ավելի լավ է ասեք. «Քեզ հանգիստ ու զուսպ պահիր»: Կարևոր է, որպեսզի երեխան վստահի ձեզ. պահեք ձեր տված խոսքը: Բայց եթե չի ստացվում պահել խոստումը, ապա ամպայման բացատրեք դրա պատճառը ու ներեղություն խնդրեք:

Խորհուրդ N2: Մի ստեղծեք խաբելու համար իրավիճակ: Խուսափեք երկիմաստ հարցերից, երբ ավելի հեշտ է ստել, քան ասել ճշմարտությունը: Եթե երեխան ջարդել է բաժակը և դուք այդ մասին գիտեք կամ փորձում եք ապացուցել, մի հարցրեք նրան. «Դո՞ւ ես ջարդել բաժակը», ավելի լավ է ասել. «Ես գիտեմ, որ դու ես ջարդել բաժակը, պատմիր, թե ինչպես դա ստացվեց»: Այդպես դուք բացառում եք խաբելու տարբերակը: Փորձեք այդ ամենն անել բարեհամբույր տոնով:

Խորհուրդ N3: Մի ստորացրեք հարցաքննություններով: Եթե երեխան միանգամից չի խոստովանում որևէ բան, ապա պնդել կամ հարցաքննել, անիմաստ է: Որպես կանոն, այդ դեպքում ամեն ինչ ավելի վատ ընթացք է ստանում: Կախված իրավիճակից և դաստիարակության մասին ունեցած ձեր պատկերացումներից՝ կարող եք պատժել նրան, բայց ավելի լավ է ասել. «Հուսով եմ, ճիշտն ես ասում, հակառակ դեպքում, ես շատ կտխրեմ»:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: