GIRLS

5 ԻՐ, ՈՐ ԷԺԱՆԱԳԻՆ ՏԵՍՔ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ (PHOTO)

06. 06. 2019

a7c0d46cad20e42f37f3065ab63664b2

Երբեմն մենք այնքան ենք ձգտում ոճային ու թանկարժեք տեսք ունենալ, որ բոլորովին հակառակ էֆեկտն ենք ստանում:

Չափազանց վառ իրեր: Իհարկե, ուզում ես տարբերվել ամբոխից, բայց դա չի նշանակում, որ պետք է կրես նեոնային գույների տարատեսակ հագուստ: Հիշիր, որ անբնական գույնի հագուստը էժանագին տեսք ունի, ուստի պետք չէ չափն անցնել:

1

Ցածրորակ պայուսակ: Պայուսակն ու կոշիկը քո զգեստապահարանի ամենակարևոր իրերն են: Հենց դրանք են պատկերացում կազմում քո ոճի մասին: Ուստի, պայուսակը պետք է որակյալ լինի: Ցածրորակ, անհավասար կարերով ու որևէ բրենդի էժանագին կրկնօրինակը վատագույն լուծումն է:

2

Փայլեր: Ազատվիր փայլերից, դրանք գեղեցիկ են նայվում միայն ամաօրյա երեկույթներին: Առօրյա կյանքում փայլփլուն հագուստը էժանագին ու անիմաստ տեսք ունի: Տպավորություն է, թե ձգտում ես ուշադրություն գրավել: Այժմ նորաձև են լակոնիկ իրերը:

3

Անհամադրելի համադրություններ:  Փորձում ես փորձարկումներ անել կերպարիդ հարցում՝ համադրելով անհամադրելի իրե՞ր: Վատ միտք չէ, միայն թե հաշվի առ, որ յուրաքանչյուր փորձ չէ, որ հաջողվում է:

29453566905c7ab1d24739de4ca03c96

Չափազանց բաց հագուստ: Իհարկե, բոլորն էլ ուզում տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինել: Բայց եթե դա արվում է միայն չափազանց բաց հագուստի միջոցով, ապա մտածելու շատ բան կա… Չափազանց բաց հագուստը վուլգար ու էժանագին տեսք է հաղորդում, ոչ ավելին:

7b8a585664df77065d47ff8aa0ec6ae8