GIRLS

5 ԻՐ, ՈՐՈՆՔ ՎԻԶՈՒԱԼ ՆԻՀԱՐ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ ՔԵԶ (PHOTO)

13. 02. 2019

4730094659f08173d5ddf22ad6302a1c

Եթե դիետաների ժամանակ չունես, իսկ մարզումներիդ արդյունքը դեռ ակնհայտ չէ, բայց պետք է բարեկազմ տեսք ունենաս, ապա հիշիր, որ գոյություն ունեն օվերսայզ սվիտերներ, երկար ժակետներ ու կարճ տաբատներ: Ինչ կրել բարեկազմ թվալու համար:

Օվերսայզ սվիտեր: Նորաձև օվերսայզն ամենապարզ միջոցն է կազմվածքի թերությունները ծածկելու համար: Բայց պետք չէ ընտրել անձև զգեստներ: Գնիր ազատ սվիտեր և կրիր այն ջինսերի հետ գրագետ համադրելով: Հարկավոր է մի փոքր ընդգծել իրանը:

1

Լայն ու կարճ տաբատ: Ավելորդ մի քանի կիլոգրամը թաքցնել կօգնեն boyfirend ջինսերը ու կարճ, լայն տաբատները: Խորամանկությունը կայանում է նրանում, որ պետք է փորձել չձգել կոնքերը տաբատով:

2

Բարձր գոտկատեղով ջինսեր: Փորիկ ունեցող աղջիկների գլխավոր թշնամին ցածր գոտկատեղ ունեցող ջինսերն են:

3

Սև ուղիղ զգեստ: Կազմվածքի թերությունները թաքցնելու ամենապարզ ու ոճային տարբերակը  սև ուղիղ զգեստն է: Համադրիր այն ոճային կեդերով ու վառ աքսեսուարով:

b15400b3c9905204e04a38b8188f9d16

Երկար ժակետ: Երկար օվերսայզ ժակետը վիզուալ ձգում է կազմվածքը: Կարևորն այն է, որ այս հնարքը կարող է համապատասխանել նաև ցածրահասակ աղջիկներին: Հարկավոր է միայն կրել կարճ կիսաշրջազգեստ կամ շորտեր:

5