FASHION

5 ԶԳԵՍՏ, ՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏՔ Է ԳՆԵԼ ԱՅՍ ԱՇՈՒՆ

25. 10. 2018

8a104a32849244254b5f50b351de85c8

Աշնանը զգեստները հիանալի տեսք ունեն կաշվե ոճային բաճկոնների կամ նորաձև վերարկուների հետ: Ուշադրություն դարձրեք այս զգեստներին, դրանք ձեզ նորաձև տեսք կհաղորդեն:

Վերնաշապիկ-զգեստ: Այս խակի մոդելը ոճային տեսք ունի բրուտալ բոտիլիոնների հետ: Այսպիսի զգեստը հիանալի համապատասխանում է յուրաքանչյուր կազմվածքի: Այս սեզոն այն չի կորցրել իր ակտուալությունը:

1

Պիջակ-զգեստ: Երկար պիջակ հիշեցնող այս զգեստը սեզոնի հիթն է: Այն շքեղ է և արժանի է իր տեղն ունենալ ձեր զգեստապահարանում:

2

Կաշվե զգեստ: Հետաքրքիր դիզայնով կաշվե զգեստները ըմբոստություն կհաղորդեն ձեր կերպարին:

3

Անսովոր ձևի սև զգեստ: Հատուկ առիթների համար նախատեսված այս տարբերակը կօգնի ձեզ յուրաքանչյուր իրավիճակում՝ երեկույթ կամ ընկերական հանդիպում: Աշնանը նորաձև են ասիմետրիան և կոնտրաստային գույները:

4

Ազատ քաշմիրե զգեստ: Այս տարբերակը հիանալի լուծում է զբոսանքների և առօրյա կերպարի համար՝ տաք ու ոճային:

5