5 ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՐՍՆԱՑՈՒ ԳՆԵԼ

MyCollages (24)

 

Երբ առաջ խոսում էին մարդկանց առքուվաճառքի մասին, ոչ ոք չէր զարմանում, քանի որ դա սովորական երևույթ էր: Բազմաթիվ հարուստ մարդիկ ունեին սեփական ստրուկներ, բայց մեր օրերում դա պարզապես վայրագություն է: 21-րդ դարում ամեն ինչ կարելի է գնել ու վաճառել: Մեծ ցանկություն դեպքում՝ նույնիսկ կին կարելի է գնել: Բավական է ապրել այս 5 երկներից մեկում և ունենալ միջինից բարձր աշխավարձ: Այս 5 երկրներում հարսնացու գնելու տարօրինակ սովորություն կա:

 

Հնդկաստան: Հնդկաստանի բնակչության 85%-ը մինչ օրս ավանդական հայացքներ ունի: Այդպիսի ավանդույթներից մեկը համարվում է այն, որ հարսնացուն ամուսնանում է այն տղամարդու հետ, որին ընտրել է նրա ընտանիքը, այլ ոչ թե ինքը: Սերն այստեղ տեղ չունի: Ընտանիքն ընտրում է այնպիսի տղայի, ով պատրաստ է շատ գումար վճարել: Եթե գումար չկա, կարելի է նաև վճարել անասունով:

 

 Ֆիլիպիններ: Ի տարբերություն Հնդկաստանի, այստեղ աղջիկներն իրենք են ամուսնանում փողի դիմաց: Հնարավոր է, որևէ մեկին սա անպատվաբեր թվա, բայց Ֆիլիպիններում գործազրկությունը մեծ թիվ է կազմում և այդ իսկ պատճառով աղջիկները վճարի դիմաց են ամուսնանում:  Սովորաբար, հարսնացուն շատ թանկ արժե, ուստի նրա հետ պայմանագիր են կնքում երկար ժամանակահատվածով, որպեսզի նա չհեռանա, երբ ուզի: Հիմա ավելի քիչ աղջիկներ են հետևում այդ սովորույթին, բայց բացառություններ կան:

 

Չինաստան: «Մեկ երեխայի» խիստ քաղաքականությունը և ավանդապաշտ հասարակությունը հանգեցրել է  այն բանին, որ բոլոր ընտանիքները երազում են տղա ունենալ: Դա դիսբալանս է առաջացրել. 100 աղջկա դեպքում կա 120 տղա, այսինքն 20 տղամարդ չի կարող իր համար կին գտնել: Այդ պատճառով հիմա աղջիկները մեծ պահանջարկ ունեն: Նրանց հետ ամուսնանալու համար պետք է լավ վճարել՝ մոտավորապես 24 հազար դոլար:

 

Աֆղանստան:  Աֆղանստանում կանայք գրեթե չունեն ոչ մի իրավունք: Իրավիճակը հեշտ չէ: Աղջիկներին վաճառում են հենց փոքր տարիքում, և նրանք ոչ մի կերպ չեն կարող ընդդիմանալ դրան: Ով շատ կվճարի, նրա կինն էլ պետք է դառնալ:

 

Պակիստան: Պակիստանը Հնդկաստանի պես հետևում է ավանդույթներին, ուստի ոչ ոք այստեղ աղջիկներին թույլ չի տալիս ամուսնանալ իր ուզած տղամարդու հետ: Տղամարդիկ մեծ գումարներ են վճարում, որպեսզի արժանի աղջկա հետ ամուսնանան: Հիշեցնենք, որ աշխատավարձն  այստեղ չի համապատասխանում վճարին: