GIRLS

5 ԲԱՆ, ՈՐ ՏՂԱՄԱՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՊԱՀԱՆՋԵԼ ՔԵԶԱՆԻՑ

23. 04. 2019

22a285893a1ee7960f639525b827830f

Յուրաքանչյուր հարաբերություն ունի ունի իր սպասելիքներն ու չափանիշները: Բայց մի մոռացիր, որ պարտավոր չես լինել այնպիսի տղամարդու կողքին, ով քեզանից անհնարինն է պահանջում` նույնիսկ եթե շատ ես սիրում նրան: Բազմիցս գրել ենք առողջ ու ադեկվատ հարաբերությունների ու դրանց կարևորության մասին, ուստի հուսով ենք, որ հասցրել ենք գոնե որոշ չափով օգտակար լինել:

Հիշիր, որ սահմաններ պետք է լինեն բոլոր հարցերում, ուստի առաջարկում ենք միասին հասկանալ դրանք. ինչ տղամարդն իրավունք չունի պահանջել քեզանից:

Պատասխանատու լինել իր խոսքերի կամ արարքների համար: Այո, դու կարող ես աջակցել նրան դժվար իրավիճակներում, բայց չպետք է նրա փոխարեն լուծես իր խնդիրները:

Հասանելի դարձնել նրա համար քո ֆինանսական ռեսուրսները: Ձեզ կապում են ռոմանտիկ հարաբերություններ, դու բանկոմատ կամ սեյֆ չես: Նա չի կարող հույսը միայն կամ անդադար քո վրա դնել:

Ինտիմ կապ ունենալ նրա հետ հետ, եթե չես ուզում: Սեքսը կարող է հաճույք պատճառել միայն սիրո ու փոխադարձ համաձայնության դեպքում: Եթե զուգընկերներից որևէ մեկը տվյալ պահին չի ուզում հարաբերություններ ունենալ, ապա պետք չէ ստիպել կամ ճնշել նրան: Դա վատ ազդակ է:

Հրաժարվել մտերիմ ընկերներից ու ընտանիքից: Դու չպետք է երես թեքես քո կյանք ամենակարևոր մարդկանցից` հանուն նրա հետ ունեցած հարաբերությունների:

Տանել նրա ծանոթների վատ վերաբերմունքը: Դու չպետք է տանես քո հանդեպ վատ վերաբերմունքը առհասարակ ոչ մեկի կողմից: Նրա ընտանիքի անդամներն ու ընկերները բացառություն չեն: Թույլ մի տուր վիրավորել կամ ստորացնել քեզ: Մի լռիր: