GIRLS

5 ԲԱՆ, ՈՐ ՎԱՆՈՒՄ ԵՆ ՔԵԶԱՆԻՑ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

22. 06. 2019

29887e914e93db672c950c7af4d288fa

Հարաբերություններում կան որոշակի սովորություններ, որոնք հեռվացնում են իրարից տղամարդուն ու կնոջը:

Անդադար քննադատություն: Շփման ոսկե միջինը բաղկացած է  80% պոզիտիվից, 20% նեգատիվից կամ քննադատությունից: Բայց երբեմն հավասարակշռությունը խախտվում է, և զուգընկերներից մեկը անդադար քննադատում  ու նույնիսկ ստորացնում է մյուսին: Դա վատ ազդեցություն ունի հարաբերությունների ու համատեղ կյանքի վրա:

Վիճելու կարողության տարբերություն: Եթե մեկը կարողանում է փաստարկել իր դիրքորոշումը, իսկ մյուսը` ոչ, ապա առաջինը մյուսի հանդեպ ունենում է առավելություն, իսկ երկրորդը վեճերի ընթացքում միշտ պարտվում է: Ում դուր կգա նման բան:

Աջակցության բացակայություն: Երբ նրա մոտ որևէ տհաճ բան է կատարվում, իսկ դու չես կարողանում ճիշտ աջակցություն ցուցաբերել, արդյունքում երկուսդ էլ դժգոհ եք մնում: Եթե դա մշտական բնույթ է կրում, ապա նա կարող է սփոփանք գտնել մեկ այլ տեղ:

Դժգոհությունների անտեսում: Եթե հարաբերություններում նրան որևէ բան դուր չի գալիս, իսկ դու դրան ուշադրություն չես դարձնում, ապա հավասարակաշռությունը խախտվում է: Առավել հաճախ դա վերաբերվում է ինտիմ կյանքին կամ էմոցիոնալ մտերմությանը:

Տեխնոֆիլիա: Այլ կերպ ասած, սեփական հեռախոսից կախվածություն: Դրա պատճառով մեկը մյուսին լսում է կես ականջով ու անիմաստ գլխով անում: Դա հաճելի բան չէ: Հարկավոր է կանոն մշակել. շփման ընթացքում հեռախոսները ձեր կողքին են, այլ ոչ թե ձեռքին: