GIRLS

5 ԲԱՆ, ՈՐ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ԱՂՋԿԱ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ

21. 05. 2019

e1b5d3ce65df8bc0eb0190e8900bcac0

Փորձելով գրավել տղամարդուն՝ աղջիկները տարբեր մեթոդների են դիմում: Որոնցի՞ց արժե խուսափել:

Բողոքներ: Մի բողոքիր: Երբեք: Բողոքները, նվնվոցները, հոգնաց ձայնը երբեք չեն օգնի լուծել խնդիրը: Այն աղջիկները, ովքեր նման մեթոդների են դիմում, անինքնավստահ են թվում: Այսպիսի ռազմավարությունը միանշանակ չի լավացնի հարաբերությունների որակը: Տղամարդը նաև կվախենա ու կձանձրանա: Իսկ ձանձրույթի դեմ շատ դժվար է պայքարել:

Ուշադրություն գրավելու փորձեր: Այս հարցում պետք է շատ նրբանկատ ու մի փոքր էլ խորամանկ լինել: Եթե դա  արվում է բացահայտ ու վուլգար ձևով, ապա համարիր, որ ամեն ինչ կորած է: Տղամարդուն կարող ես գրավել վուլգարությամբ, բայց դա երբեք լուրջ ու կայուն չի կարող լինել:

Դրամատիզմ: Հաճախ մենք դառնում ենք դրամայի թագուհիներ ու ամեն ինչ տեսնում ենք գորշ գույներով: Յուրաքանչյուր հարցում դրամատիզմ ցուցաբերելով՝ դու տղամարդուն ցույց կտաս միայն, որ քեզ հետ անտանելի դժվար է:

Անհատականության կորուստ: Այո՛, տղամարդուն հաճելի է, երբ դու նրա հանդեպ ուշադիր ես ու հոգատար, բայց մի խեղդիր նրան դրանով: