KIDSBLOG

5 ԲԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԾՆՈՂԸ ԵՐԲ ԵՐԵԽԱՆ ԱԳՐԵՍԻԱ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

19. 03. 2019

152b4927402f03054adba143e35066af

Երեխաների ագրեսիան երբեք առանց պատճառի չի լինում, սակայն հաճախ ծնողները հաշվի չեն առնում այդ փաստը: Ինչպես կարելի է հանգստացնել երեխային և ճիշտ արձագանքել նրա պահվածքին:

-Առաջին հերթին մեծահասակը պետք է գիտակցի, թե ինչ է տեղի ունենում և վերահսկի իր ռեակցիան, որը կարող է շատ տարբեր լինել: Սա կոչվում է զգացմունքների «պահեստավորում»:

-Կարելի է ֆիքսել ագրեսիվ երեխային, ամուր գրկել նրան ու դուրս գալ տվյալ սենյակից ՝փոխելով միջավայրը: Այդ պահին ամենակարևորը մեծահասակի պահվածքն է. նա կարող է ագրեսիայով պատասխանել և էլ ավելի վատացնել վիճակը կամ թույլ տալ, որ երեխայի ագրեսիան անցնի՝ առանց վնաս հասցնելու:

-Մեծահասակը կարող է օգնել փոքրիկին հաղթահարել բացասական հույզերը: Նա պետք է չփախչի, պետք է մնա երեխայի կողքին, քանի որ հակառակ դեպքում՝ երեխան իրեն լքված կզգա և նրա ագրեսիան էլ ավելի կսրվի:  Նաև հարկավոր է ընդունել երեխային ագրեսիայի պահին:  Նման պահերին երեխան պետք է հասկանա, որ իր զգացմունքները չեն մերժվում, չեն ժխտվում ու չեն անտեսվում:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: