KIDSBLOG

5 ԲԱՆ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍՏԻՊԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

19. 03. 2019

856714bde63dec75f95805d72e722c26

Այս խորհուրդները կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ երեխային և ճիշտ ինքնագնահատական տալ ինքներդ ձեզ: Ի՞նչն է կտրականապես արգելվում ստիպել անել երեխային:

Ստել: Ոչ մի դեպքում չի կարելի ստել, նույնիսկ մանրուքներում («Ասա´, որ ես տանը չեմ»):  Ոչ միայն այն պատճառով, որ ստելն առհասարակ վատ է: Եթե երեխան սկսի դիտարկել սուտը որպես սովորական երևույթ և ստի մյուսներին, ապա վաղ թե ուշ նա կստի նաև ձեզ:

Ստիպել երեխային ձևացնել: Եթե ձեր երեխան ամաչկոտ է, ապա պարզապես հաշտվեք այդ մտքի հետ և ընդունեք նրան այնպիսին, ինչպին նա կա: Մի ստիպեք նրան լինել կամ թվալ ավելի շփվող, եթե իր էությամբ նա այդպիսին չէ, կամ եթե երեխային չի անհանգստացնում իր ամաչկոտությունը:

Անտեղի ներողություն խնդրել: Խաղահրապարակներում կարելի է անընդհատ լսել, թե ինչպես է որևէ մայրիկ բղավում. «Անմիջապես ներողությո´ւն խնդրիր», և երեխան պարզապես հնազանդվում է՝ գաղափար անգամ չունենալով, թե ինչի՞ համար է ներողություն խնդրում և ո՞ւմ է դա պետք: Ներողություն խնդրելը դառնում է պարտադիր, բայց անհասկանալի «արարողություն», որն իր մեջ չունի ո´չ բարություն, ո´չ նրբանկատություն, ո´չ զղջում:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: