WOMAN

5 ԲԱՆ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՀԱՆՋԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՑ. ՀԻՇԻՐ

21. 06. 2018

2af27bb808870c6e763e3edc7969f4cb

 

Մենք հաճախ ենք ասում «տղամարդը պարտավոր է» կամ «կինը պարտավոր է» ու նույնիսկ չենք մտածում, թե որտեղի՞ց են այդ պարտավորություններն առաջացել: Իրականում, դրանք պարզապես մեր պահանջներն են: Երբեմն դրանք արդարացված են, բայց, ամեն դեպքում, կան բաներ, որոնք չի կարելի պահանջել տղամարդուց: Երբեք:

 

Նա չպետք է դադարի շփվել ընկերների հետ

Կարևոր չէ, թե որքան տհաճ են նրանք, կարևոր չէ, թե որքան վատ ազդեցություն ունենք նրանք՝ քո կարծիքով, կարևոր չէ, թե որքան ժամանակ է խլում նրանց այդ շփումը: Որքան մեծանում ենք մենք, այնքան ընկերների հետ հարաբերությունները ավելի բարեկամակական են դառնում. մտերիմ մարդիկ միասին մեծանում են, հասունանում, կայանում և չի կարելի նրանց բաժանել: Առաջինը՝ դա ցավոտ է, երկրորդը՝ կարևոր է հասկանալ, որ ընկերներն ավելի կարևոր կարող են լինել, քան քո հանդեպ եղած զգացմունքները: Այնպես որ փորձիր պահպանել քո դերն ու նշանակությունը նրա կյանքում:

11566ac3f9410c53e405d49fecbb7319

Նա չպետք է հեռվանա ընտանիքից

Լավ, արի ազնիվ լինենք. ընտանիք ասելով՝ իրականում ի նկատի ունենք նրա մայրիկին: Ծնողների հետ հարաբերությունները տաբու են: Պարզապես հիշիր՝ դրանք քեզ չեն վերաբերվում: Դու կարող ես այդ մարդկանց հետ կառուցել այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ուզում ես, կարող ես ընդհանրապես նրանց հետ չշփվել: Դու իրավունք ունես պահանջել տղամարդուց, որ նա քո կողմը բռնի նրանց հետ ունեցած խնդիրների ժամանակ, բայց պահանջել, որ դադարեցնի ծնողների հետ շփումը՝ երբեք:

b35c5307359b67487f6f0ba9b5389a3b

Նա չպետք է կիսի քո բոլոր հետաքրքրությունները

Իհարկե, որքան շատ ընդհանուր բան ունեք, այնքան ավելի հեշտ է հարաբերություններ կառուցել: Բայց դա չի նշանակում, որ քո տղամարդը պետք է տարվի քո բոլոր հետաքրքրություններով: Եթե նա տանել չի կարողանում պարել, իսկ դու երազում ես նրա հետ պարել սովորել, նա կարող է և՛ համաձայնվել, և՛ ոչ: Ու հիշիր՝ դու իրավունք չունես պնդել դա: Չէ՞ որ նա ևս ունի զբաղմունքներ, որոնք քեզ հետաքրքիր չեն: Այնպես որ այստեղ նույնիսկ շատ խոսելն է ավելորդ: Նա նաև չպետք է հրաժարվի հանուն քեզ իր հետաքրքրություններից:

03d0cbafc38d3bf7df75977e793315c5

Նա չպետք է առաջինը հաշտվի

Առհասարակ առաջինը հաշտության քայլ պետք է անի նա, ով զգում է, որ պատրաստ է դրան: Ու փոքրիկ, բայց շատ կարևոր հիշեցում ևս՝ ով սխալ է, նա էլ պետք է ներեղություն խնդրի, ու պարտադիր չէ, որ դա նա անի աաջինը, քանի որ դու մռութներդ կախել ես:

ca6fa353b4a54f555c589563ea04bec1

Նա չպետք է ուրիշ մարդ դառնա

Մարդիկ չեն փոխվում: Մենք կյանքի փորձ ենք կուտակում, փնտրում ենք մեր ճանապարհը, տարիների ընթացքում սովորում ավելի լավ հասկանալ ինքներս մեզ: Բայց, մեծ հաշվով, բոլորը մնում են այնպիսին, ինչպիսին կան: Եթե քեզ դուր չի գալիս քո տղամարդը, ապա մի փորձիր նրան փոխել: Ինչպես ասում են՝ փոխիր տղամարդուն))) Հա, այլ բան չի մնում, իսկապես: Փնտրիր այնպիսի մեկին, ում չես ուզենա փոխել:

a7067d7a0257eebef887deb1cfb8244c