GIRLS

5 ԲԱՆ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԶՈՀԵԼ ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ

18. 04. 2019

29c2a12834162f7ef41847dd3161ba34 (1)

Կարևոր է հավատարիմ մնալ ինքդ քեզ, նույնիսկ եթե խոսքը սիրո մասին է:  Սիրո հարցում, իհարկե, բոլորս էլ գնում ենք փոխզիջումների, բայց կան բաներ, որոնց հարցում պետք է երկար մտածել: Ահա 10 բան, որ պետք չէ զոհել հանուն սիրո:

Քո ինքնագնահականը: Շրջապատը որևէ կապ չունի այն բանի հետ թե ինչ ենք մենք մտածում մեր մասին: Դու չպետք է թույլ տաս որևէ մեկին ստորացնել քեզ ինքնահաստատվելու համար: Երբ խոսքը սիրո մասին է, ապա զուգընկերը չպետք է վատ ազդեցություն ունենա քո ինքնագնահատականի վրա:

Քո նպատակները: Յուրաքանչյուր մարդ իր նպատականերն ունի: Դրանք ոչ  միշտ են համընկնում զուգընկերոջ նպատակների հետ: Մենք ոչ մի դեպքում չետք է ամբողջովին հրաժարվենք մեր ձգտումներից ուրիշին գոհացնելու համար:

Քո ընտանիքը:  Երբ նա փորձում է սահմանափակել կամ դադարեցնել քո շփումը ընտանիքիդ հետ, ապա դա շատ վտանգավոր ազդակ է: Հարկավոր չէ հրաժարվել ընտանիքից մեկի համար, ով կարող է նույնիսկ ապագայում քեզ հետ չլինել:

Հարգանք: Եթե ուզում ես, որ քեզ հարգեն, ապա մի ընտրիր այն, ինչին արժանի չես: Արա քեզ արժանի ընտրություն: Հակառակ դեպքում, երջանիկ չես լինի ոչ սիրո հարցում, ոչ էլ առհասարակ կյանքում:

Իրական էմոցիաներ: Մեր զգացմունքները միայն մեզ են պատկանում: Դու չես կարող ստիպել քեզ զգալ այն, ինչ չես զգում իրականում: