WOMAN

5 ԲԱՆ, ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ ՊԵՏՔ Է ԱՆԻ՝ ՄԻՆՉև 30 ՏԱՐԵԿԱՆ

26. 06. 2018

z-uMp7yd800

 

30-ը, պայմանական թիվ է: Իսկ ընդհանուր առմամբ, այս կետերը ձեր առօրյան ավելի արդյունավետ ու հետաքրքիր կդարձնեն, ուստի երբեք ուշ չէ դրանք ձեր կյանքի մի մասը դարձնելու համար:

Հասկացեք, թե ով է իրականում ձեր ընկերը

Երիտասարդությունը մեզ շատ ծանոթություններ ու արկածներ է նվիրում, մենք հեշտությամբ ենք նոր ընկերներ ձեռք բերում: Տարիներ անց նրանց մի մասը մնում են անցյալում, իսկ միայն իսկապես մտերիմ մարդիկ՝ մեր կողքին:  Նրանք, ովքեր միշտ պատրաստ են օգնել դժվար պահերին, անկեղծորեն ուրախանալ մեր երջանկության համար: Հարկավոր է գնահատել այդպիսի մարդկանց և չպահել մեր կյանքում նրանց, ում հետ հարաբերությունները չեն ստացվում:

ba367eaa0613a481a63dff24a5e38fa6

Գտեք հոգեհարազատ աշխատանք

Դուրս գալով համալսարանի պատերի ներսից, մենք հաճախ ենք առանց դադարի փորձարկումներ անում՝ փոխելով աշխատավայրերը, գրաֆիկը, կոլեկտիվները, իսկ երբեմն էլ աշխատանքային բնագավառը: 30-ից հետո կարևոր է գտնել «քո» աշխատանքը, որն իսկապես հաճույք կպատճառի ու կբացայտի ձեր պոտենցիալը: Դա մեծ էներգիա կտա բարձունքների հասնելու ու զարգանալու համար:

a6d005dad751517e06c299b88606b493

Սովորեք դասակարգել առաջնահերությունները

Փորձելով ամեն ինչ հասցնել՝ մենք շատ ենք մտածում երկրորդական բաների մասին՝ մոռանալով իսկապես կարևոր բաների մասին: Եկել է առաջնահերությունները դասակարգելու պահը՝ ժամանակ հատկացնել ընտանիքին, գործերին, ճանապարհորդություններին, միասին անցկացնել արձակուրդները, նոր տպավորություններ ստանալ: Հաճախ մտածեք այն մասին, ինչ իսկապես ուզում եք և որը հաճույք է պատճառում: Վերջիվերջո, հետագայում դուք հիշելու եք հենց երջանիկ պահերը, այլ ոչ թե ինչպես էիք խորանում ձեր աշխատանքի մեջ՝ երկար մնալով աշխատավայրում:

bb7f8ed3cbd4eca509a3119d5013ac24

Դադարեք չափազանց անկեղծ լինել

Եթե ուզում եք լավ հարաբերություններ պահպանել, դադարեք բոլորին անձնական մանրամասնություններ պատմել ձեր ու ձեր զուգընկերոջ մասին: Խնդիրները լուծելու հարցում (եթե դրանք իսկապես կան) կօգնի պրոֆեսիոնալ հոգեբանը: Միասին կարող եք վերլուծել կատարվածը և կողքից նայել ամեն ինչին: Դուրս գալով զոհի դերից՝ դուք այլ աչքերով կտեսնեք իրավիճակը և կգտնեք լուծում, որը ձեռնտու կլինի բոլորին:

e6c41be34dce66f5931037d620dad1e4

Կողմնորոշվեք սեփական ոճի հարցում

Իմանալով ձեր առավելությունները և կարողանալ դրանք ընդգծել՝ դուք միշտ տպավորություն եք գործելու: Շատ կարևոր է, որպեսզի ձեր արտաքին տեսքը ներդաշնակ լինի ներաշխարհի հետ: Կողմնորոշվելով ձեր զգեստապահարանի պարունակության հարցում՝ կազատվեք մշտական մտքերից, թե ի՞նչ հագնել այսօր: Փոխարենը՝ հեշտությամբ կհամադրեք ձեր իրերը ու յուրաքանչյուր իրավիճակում ձեզ հարմարավետ կզգաք:

d36033f69e6fb87e7f1add1cdb5d4080