GIRLS

5 ԲԱՆ, ՈՐ ՀՄԱՅԻՉ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՂՋԿԱՆ

20. 09. 2019

730ea502d8ac75818dd1d0cd30a83d8b

Հմայիչ կարող է լինել յուրաքանչյուր աղջիկ, դրա համար պարտադիր չէ գեղեցկուհի լինել:  Ահա  5 էֆեկտիվ միջոց, որոնք կօգնեն քեզ բացահայտել հմայքդ:

-Ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Ավելի ճիշտ, գիտակցիր քո տեսակը: Դու, իհարկե, կարող ես ողջ կյանքում տառապել քաշիդ, քթիդ, ճակատիդ, հետույքիդ պատճառով: Քեզ կարող է թվալ, որ դրոնք փչացնում են քո տեսքը: Բայց այսօր առաջարկում ենք մոտենալ հայելուն ու նայել քեզ` առանց որևէ քննադատության: Առաջարկում ենք նաև դա դարձնել ամենօրյա սովորություն: Խոստանում ենք, որ կյանքումդ կսկսեն հետաքրքիր բաներ տեղի ունենալ: Չէ, քիթդ չի ուղղվի, ճակատդ չի փոքրանա, հետույքդ չի մեծանա, դու պարզապես կսկսես այլ բաների ուշադրություն դարձնել ու քո կյանք կձգես բոլորովին այլ մտքեր: Հենց այդպես էլ կարելի է բացահայտել հմայքդ:

-Շնորհակալություն հայտնիր ինքդ քեզ: Իսկապես, դու ուժեղ աղջիկ ես, չէ որ այդքան բան ես հաղթահարել: Մենք հավատում ենք քո ուժերին ու խնդրում ենք` հոգ տար քո մասին:

-Ամեն ամիս ինքդ քեզ համար որևէ արժեքավոր բան գնիր: Կապ չունի` շատ թանկարժեք է դա, թե ոչ, գնիր այնպիսի բան, որ երկար ժամանակ ուզել ես, բայց անդադար հետաձգել:

-Սովորիր ուրախանալ` առանց որևէ մեկի: Հա, իսկապես, քո ներկայությունը պետք է ամենակարևորը լինի: Փորձիր, օրինակ, ամիսը մեկ անգամ ծաղիկներ գնել քեզ համար, հենց հատուկ քեզ համար տորթ պատրաստել, գինի խմել երեկոյան: Կարող ես նաև լավ ներքնազգեստ գնել, հավատա, դա լավագույն գնումներից մեկն է:

-Կարդա: Մենք հենց քեզ համար ենք գրում)) Կարդա օգտակար ու կարևոր ինֆորմացիա, բացասական ինֆորմացիայի հոսք թույլ մի տուր քո տարածք: Կարդա, ինքնակրթվիր, որպեսզի հմայքը չկապես միայն արտաքին տեսքի հետ: Եթե էներգիադ ուժեղ է, ուրեմն դու աշխարհի ամենաշքեղ աղջիկն ես: Իսկ հիմա շուտ վազիր հայելու մոտ ու կատարիր առաջին կետի առաջադրանքը: