KIDSBLOG

5 ԲԱՆ, ՈՐ ԵՐԵԽԱՆ ՀԻՇՈՒՄ Է ԾՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

17. 05. 2019

image

Երեխայի առաին ամենաերջանիկ կամ ամենատխուր հիշողությունները կապված են հենց ընտանիքի հետ: Երեխան հիշում է ոչ թե անունները, տարեթվերը, այլ իր զգացողություններն ու զգացմունքները: Որպեսզի ձեր երեխան իր մանկությունը ջերմորեն ու երջանիկ հիշի, հարկավոր է ջանքեր գործադրել:

Պաշտպանվածության զգացում: Երեխաները անցյալը հիշում են մաս-մաս: Երեխան կարող է մոռանալ, թե ինչպես է առաջին անգամ գնացել մանկապարտեզ կամ սովորել հեծանիվ քշել, բայց հիշում է մայրիկի գրկախառնությունները ու պաշտպանվածության զգացումը: Երեխան հիշում է, թե ինչպես է հայրիկն իր կողքին մնացել, երբ ինքը հիվանդ էր և այդպես շարունակ: Նա պետք է իմանա, որ դուք նրա կողքին կլինեք, կաջակցեք, կօգնեք: Այդ դեպքում, 20 տարի անց ստիպված չեք լինի բողոքել, որ ձեր դուք հազվադեպ եք հանդիպում:

Ուշադրություն: Երեխաները երջանկությունը խորհրդանշում են ուշադրության ու սիրո չափով, որը նրանց տվել են ծնողները: Այո, երբեմն հեշտ չէ: Պետք է համատեղել կենցաղը, երեխայի խնամքը, աշխատանքը, ինքնազարգացումը: Երեխան կարծում է, որ եթե ծնողներն իրեն ուշադրություն չեն հատկացնում, ուրեմն չեն սիրում կամ ինքը որևէ բան սխալ է արել: Որոշ երեխաներ ըմբոստանում են, իսկ ոմանք էլ փակվում են իրենց մեջ: Մենակ մնալը միշտ էլ վախեցնում է մարդկանց՝ անկախ տարիքից:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: