WOMAN

5 ԲԱՆ, ՈՐ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԱՍԵՍ ՔՈ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

01. 12. 2018

a31217b47ad141761dcaf010a131cfb8

Ահա մի քանի արտահայտություններ, որոնք չարժե ասել քո տղամարդուն:

Այն մասին, որ ատում ես մարմնիդ որևէ հատվածը: Այդպես երկու բանի ես հասնում՝ կենտրոնացնում ես նրա ուշադրությունը քո  թերությունների վրա և թունավորում ես կյանքդ վատ մտքերով: Եթե ուզում ես խոսել այդ մասին, ապա արա դա հումորային տարբերակով: Այն մարդը, ով կարողանում է ծիծաղել իր թերությունների վրա, ամենաուժեղն է:

Այն մասին, որ կարծում ես, թե նրա նախկինը վատն է: Նույնիսկ եթե դա իսկապես այդպես է, ապա մեծ սխալ կլինի այդ մասին բարձրաձայն ասել: Խղճալի տեսք կունենաս, հավատա:

Այն մասին, որ նա լավագույնն է բոլորից, ում հետ շփվել ես: Թվում է, թե հաճոյախոսություն ես անում, բայց երբ տղամարդը լսում է այդ մասին, սկսում է մտածել, թե քանի հոգու հետ ես շփվել ու ինչպես: Նա կարող է նաև կարծել, որ հարաբերություններում հիմնական խնդիրը քո մեջ է եղել:

Տղամարդ եղի՛ր: Նրանց ողջ կյանքում ստիպում են իսկական տղամարդ լինել, ուստի երբ հիշատակում ես նրա տղամարդկության մասին, իմացիր, որ գոտկատեղից ներքև հարված ես հասցնում:

Այն մասին, որ քեզ դուր չեն գալիս նրա ընկերները կամ ծնողները: Նա կարող է ինքն էլ հասկանալ, որ իր ծնողները բարդ մարդիկ են: Իսկ ընկերների առումով նա հույս ունի, որ քեզ դուր կգան այն մարդիկ, ում նա սիրում է: Փորձեք չեզոք դիրք գրավել: