5 ԲԱՆ, ՈՐ ԱՅՍ ԱՄԱՌ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԱՆԻ ՑՈՒԼԸ

telets

 

Ամառը բաղձալի երազանքներն իրականացնելու, հանգստի ու ուրախության  եղանակ է: Հորոսկոպի յուրաքանչյուր նշանի աստղաբանները խորհուրդ են տալիս հասցնել կատարել 5 գործ, որոնք նրանց հաջողություն ու երջանկություն կբերեն:

 

Որպեսզի այս ամառը երկար մնա ձեր հիշողության մեջ, հասցրեք ավարտել այդ 5 գործերից յուրաքանչյուրը: Դրանք կօգնեն ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ, պայքարել վատ սովորությունների դեմ և ավելի լավը դառնալ: Մի ծուլացեք փորձագետների խորհուրդները կատարելու գործում:  Ո՞վ գիտի, հնարավոր է հենց այս պարզ խնդիրների միջոցով դուք կարողանաք ոչ միայն բացահայտել ձեր տաղանդը, այլ նաև փոխել ողջ կյանքը՝ լավ առումով:

 

Citrus.amշարունակում է  պատմել, թե ինչ է անհրաժեշտ անել ամռան ամիսների ընթացքում հորոսկոպի յուրաքանչյուր նշանի: Այս անգամ հերթը Ցուլերինն է:

 

ՑՈՒԼ

 

-Այս ամռնա ընթացքում անհրաժեշտ է սովորել ճիշտ սնվել ու վիտամիններ կուտակել: Այդպես դուք նվազեցնում եք ցրտերին հիվանդանալու ռիսկը:

 

-Սովորեք տնտեսել ժամանակն ու ուժերը՝ հարցնելով ձեզ, թե հարկավո՞ր է այս կամ այն բանը ձեզ: Կամակորություն մի արեք, որպեսզի արագ հասնեք հաջողության:

 

-Ձեր մեջ ուժ գտեք շրջապատի մարդկանց կարծիքը լսելու համար: Որոշ խորհուրդներ պետք կգան ձեզ:

 

-Ամառը հանգստի շրջան է: Դուք շատ եք աշատում, ուստի անպայման բնության գիրկ փորձեք գնալ, իսկ ավելի լավ է՝ ծովափնյա քաղաք կամ առողջարան:

 

-Եղեք երջանիկ սիրո մեջ: Եթե զույգ ունեք, ապա անպայման միասին մայրամուտ ու արևածագ դիմավորեք: Իսկ եթե միայնակ եք, մի ձգձգեք որոնումները: