5 ԲԱՆ, ՈՐ ԱՅՍ ԱՄԱՌ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԱՆԻ ԿՈՒՅՍԸ

deva

 

Ամառը բաղձալի երազանքներն իրականացնելու, հանգստի ու ուրախության  եղանակ է: Հորոսկոպի յուրաքանչյուր նշանի աստղաբանները խորհուրդ են տալիս հասցնել կատարել 5 գործ, որոնք նրանց հաջողություն ու երջանկություն կբերեն:

 

Որպեսզի այս ամառը երկար մնա ձեր հիշողության մեջ, հասցրեք ավարտել այդ 5 գործերից յուրաքանչյուրը: Դրանք կօգնեն ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ, պայքարել վատ սովորությունների դեմ և ավելի լավը դառնալ: Մի ծուլացեք փորձագետների խորհուրդները կատարելու գործում:  Ո՞վ գիտի, հնարավոր է հենց այս պարզ խնդիրների միջոցով դուք կարողանաք ոչ միայն բացահայտել ձեր տաղանդը, այլ նաև փոխել ողջ կյանքը՝ լավ առումով:

 

Citrus.amշարունակում է  պատմել, թե ինչ է անհրաժեշտ անել ամռան ամիսների ընթացքում հորոսկոպի յուրաքանչյուր նշանի: Այս անգամ հերթը Կույսերինն է:

 

ԿՈՒՅՍ

 

-Ինֆորմացիայի մեծ հոսքն ու մշտական լարվածությունը կարող են հիվանդությունների և հոգնածության պատճառ դառնալ: Հաճախ մաքուր օդի դուրս եկեք, որպեսզի ձեր ուղեղը կարողանա մի փոքր հանգստանալ:

 

-Ամռանը սովորեք նախաճաշել օգտակար մթերքներով: Շիլաների  մեջ ավելացրեք թարմ հատապտուղ ու մրգեր, խմեք բուսական թուրմեր:

 

-Կազմեք աշխատանքի ցուցակ, որպեսզի խուսափեք բացթողումներից: Այդպես դուք աշխատանքը կկատարեք ավելի արագ ու կկարողանաք  մեկնել երկար սպասված հանգստին:

 

-Սովորեք ասել «ոչ» նրանց, ովքեր կոպտորեն օգտվում են ձեր բարությունից:

 

-Գործեք շարֆ ու ձեռնոցներ, որպեսզի ձմեռային երկար երեկոներին ձեզ ջերմացնեն ամառային հաճելի հիշողությունները: