5 ԲԱՆ, ՈՐ ԱՅՍ ԱՄԱՌ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԱՆԻ ԿՇԵՌՔԸ

8-8

 

Ամառը բաղձալի երազանքներն իրականացնելու, հանգստի ու ուրախության  եղանակ է: Հորոսկոպի յուրաքանչյուր նշանի աստղաբանները խորհուրդ են տալիս հասցնել կատարել 5 գործ, որոնք նրանց հաջողություն ու երջանկություն կբերեն:

 

Որպեսզի այս ամառը երկար մնա ձեր հիշողության մեջ, հասցրեք ավարտել այդ 5 գործերից յուրաքանչյուրը: Դրանք կօգնեն ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ, պայքարել վատ սովորությունների դեմ և ավելի լավը դառնալ: Մի ծուլացեք փորձագետների խորհուրդները կատարելու գործում:  Ո՞վ գիտի, հնարավոր է հենց այս պարզ խնդիրների միջոցով դուք կարողանաք ոչ միայն բացահայտել ձեր տաղանդը, այլ նաև փոխել ողջ կյանքը՝ լավ առումով:

 

Citrus.amշարունակում է  պատմել, թե ինչ է անհրաժեշտ անել ամռան ամիսների ընթացքում հորոսկոպի յուրաքանչյուր նշանի: Այս անգամ հերթը  Կշեռքներինն է:

 

ԿՇԵՌՔ

 

-Երաժշտություն լսեք: Միացրեք սիրելի երգերը և վայելեք հիանալի մոտիվները:

 

-Մի պահեք բացասական լիցքերը ձեր ներսում: Դիմեք մտերիմ մարդկանց և միասին ժամանակ անցկացրեք: Հաճախ եղեք ընկերների շրջապատում, ովքեր կարող են ձեզ աջակցել խորհրդով:

 

-Հաճախ դուրս եկեք փողոց: Ամռանը ավելի հեշտ է հաղթահարել վատ տրամադրությունը և հանգստանալ արևի տաք շողերի ներքո:

 

-Առմանը դեռ երկու ամիս էլ կա, այնպես որ սկսեք ձերբազատվել բնությունից տրված կամակորությունից և էգոյիզմից:

 

-Անպայման ճանապարհորդեք: Նույնիսկ եթե ժամանակ չունեք հեռու մեկնելու, կարող եք երկրի ներսում տարբեր քաղաքաներ այցելել: Նոր տպավորությունները կօգնեն ձեզ զարգանալ: