HOROSCOPE

5 ԲԱՆ, ՈՐ ԱՅՍ ԱՄԱՌ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԱՆԻ ԱՌՅՈՒԾԸ

22. 06. 2018

lev

 

Ամառը բաղձալի երազանքներն իրականացնելու, հանգստի ու ուրախության  եղանակ է: Հորոսկոպի յուրաքանչյուր նշանի աստղաբանները խորհուրդ են տալիս հասցնել կատարել 5 գործ, որոնք նրանց հաջողություն ու երջանկություն կբերեն:

 

 

Որպեսզի այս ամառը երկար մնա ձեր հիշողության մեջ, հասցրեք ավարտել այդ 5 գործերից յուրաքանչյուրը: Դրանք կօգնեն ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ, պայքարել վատ սովորությունների դեմ և ավելի լավը դառնալ: Մի ծուլացեք փորձագետների խորհուրդները կատարելու գործում:  Ո՞վ գիտի, հնարավոր է հենց այս պարզ խնդիրների միջոցով դուք կարողանաք ոչ միայն բացահայտել ձեր տաղանդը, այլ նաև փոխել ողջ կյանքը՝ լավ առումով:

 

Citrus.amշարունակում է  պատմել, թե ինչ է անհրաժեշտ անել ամռան ամիսների ընթացքում հորոսկոպի յուրաքանչյուր նշանի: Այս անգամ հերթը Առյուծներինն է:

 

ԱՌՅՈՒԾ

 

-Այս ամառ հաճախ ձեզ շրջապատող մարդկանց հաճոյախոսություններ արեք: Ձեր գլխի թագը չի ընկնի, իսկ տրամադրությունը կբարձրանա:

 

-Խնամեք ձեզ բույսերի օգնությամբ: Կարող եք գնալ դաշտ, որպեսզի հավաքեք գեղեցկության ու առողջության համար ամենաօգտակար բույսերը:

 

-Գնեք թարմ հատապտուղներ: Սառեցրեք դրանք, որպեսզի ձմռանը զգաք ամռան շունչը:

 

-Ֆոտոսեսիա իրականացրեք տան տանիքին: Ձեր պաթոսը պետք է նոր հորիզոններ գտնի, որպեսզի բարձրացնի ինքնագնահատականը:

 

-Լռության մեջ արևածագին իրականացրած զբոսանքը ձեզ բազմաթիվ հաճելի էմոցիաներ կնվիրի: