WOMAN

5 ԱԿՆՀԱՅՏ ՆՇԱՆ, ՈՐ ԿՈՂՔԻԴ ՍԽԱԼ ՏՂԱՄԱՐԴ Է

05. 07. 2018

00f57b2254ed16cf8e556d82a717c554

 

Հարաբերությունները պետք է օգնեն քեզ, երբ դժվար իրավիճակում ես հայտնվում, այլ ոչ թե ավելի բարդացնեն ամեն ինչ: Որոշ կանայք երջանկություն չեն գտնում հարաբերություններում ամենապարզ պատճառով. նրանք ճիշտ տղամարդու չեն ընտրում: Ներկայացնում ենք 5 նշան, որոնց միջոցով կարելի է պարզել, որ կողքիդ սխալ տղամարդ է:

 

Դու երբեք նրա համար առաջին տեղում չես: Աշխատանք, ընկերներ, հոբբի, հետո նոր միայն դու: Հանուն քեզ նա պատրաստ չէ փոխել իր առաջնահերթությունները, կենցաղը, պլանները: Նա ժամանակ է հատկացնում քեզ միայն այն դեպքում, երբ այլ զբաղմունք չունի:

 

Նա չի աջակցում քեզ: Նա չի փորձում հասկանալ, թե ինչու ես դու տխուր կամ ինչնէ  քեզ անհանգստացնում: Չի խորանում քո խնդիրների մեջ: Սա միայն մեկ բացատրություն ունի. նրա համար միևնույն է:

 

Նրան հետաքրքիր չեն քո նախասիրությունները:  Ձեր զրույցներն ու շփումը որևէ իմաստ չունի, դուք չեք քննարկում ձեր նախասիրությունները, հետաքրքրությունները: Ձեր զրույցները կարող են ժաեր տևել, բայց եթե ուշադիր լինես, ո՛չ դու, ո՛չ նա իրար չեք ճանաչում:

 

Միշտ արդարացնում ես նրան: Դուք հաճախ եք վիճում, բայց ամեն ինչ ավարտվում է նրանով, որ դու սկսում ես արդարացնել նրա արարքները ու հաշտության եզրեր փնտրել: Բավական է, դու գիժ չես ու առանց պատճառ չես վիճում նրա հետ: Փորձիր վերջ տալ այդ հիվանդագին կապվածությանը:

 

Դու չես վստահում նրան: Կանայք զգում են՝ ում կարելի է վստահել: Եթե որևէ բան ներսումդ թույլ չի տալիս ամբողջովին վստահել նրան, ապա լսիր ներքին ձայնդ: Կա մի բան, որին դու չես հավատում մինչև վերջ: Դա նրանից է, որ նա չի նվիրում քեզ հարմարավետության, ստաբիլության և վստահության զգացում: