48-ԺԱՄՅԱ ԴԻԵՏԱ. 2 ՕՐՈՒՄ ԿՆԻՀԱՐԵՔ 3 ԿԳ

dieta-9-dney-1

 

Այս դիետան կոչվում է «48 ժամ»: Դուք կկորցնեք 3 կգ ընդամենը 2 օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել լոլիկ, հացահատիկներ և կանաչ բանջարեղեն: Դրանք արագացնում են օրգանիրզմի մաքրման ընթացքը: Կարևոր է նաև շատ ջուր խմել, որպեսզի օրգանիզմում բավականին հեղուկ լինի տոքսինների դուրս բերման համար: Սակայն դիետայի հիմնական բաղադրիչը  մաքրող օշարակն է, որը պետք է օգտագործել քնելուց առաջ:

 

Բլենդերի մեջ լցնել մեկ բաժակ ջուր, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ կայենական պղպեղ, 1 թեյի գդալ աղացած կոճապղպեղ ու լավ հարել:

 

Ավելորդ կիլոգրամներից ավելի արագ ազատվելու համար հարկավոր է արագացնել մետաբոլիզմը, ինչի համար խորհուրդ է տրվում խմել հետևյալ հյութը:

 

Բլենդերի մեջ լցնել 6 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 2 լոլիկ, 4 կտոր սխտոր, 2 բաժակ ջուր, սառույցի 6 խորհանարդիկ ու լավ հարել: Խմել մեկ բաժակ՝ նախաճաշից 5 րոպե առաջ:

 

Այս դիետայի 2 օրերի ընթացքում աշխատեք խմել միայն կանաչ թեյ՝ առանց շաքարավազի: Ուտել կարելի է միայն բանջարեղեն, բացի կարտոֆիլից , ինչպես նաև փոքր քանակությամբ հացահատիկայիններ: