4 ՏԱԲԱՏ, ՈՐՈՆՑՈՎ ՈՏՔԵՐԴ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԿԹՎԱՆ

MyCollages (8)

 

Գեղեցիկ հագուստը ստեղծված է ձեզ նորաձև, ոճային ու հմայիչ դարձնելու համար: Իսկ ճիշտ ընտրված իրերը կարող են նաև ավելի բարեկազմ տեսք հաղորդել: Օրինակ, այս տաբատները ձեր ոտքերը վիզուալ ավելի երկար կդարձեն:

 

Ուղիղ տաբատ: Սա ամենասովորական ու հաջողված մոդելներից մեկն է: Կարող եք դրանք համադրել ցանկացած հագուստի հետ: Բացի դա, ուղիղ տաբատները թույլ են տալիս ավելի համարձակ լինել գույների ու երանգների հարցում: Բայց եթե ուզում եք ավելի բարեկազմ թվալ, ապա ընտրեք մուգ գույնի մոդելներ:

1

Դասաական տաբատ՝ սլաքներով: Այս մոդելը էլեգանտ տեսք ունի, այն  վիզուալ սլացիկ է դարձնում կազմվածքը, իսկ ոտքերն՝ ավելի երկար՝ սլաքների շնորհիվ: Ավելի հաջող արդյունք ունենալու համար կրեք տաբատը բարձրակրունկ կոշիկներով:

2

Նեղ, կարճ տաբատներ: Այո՛, այս տարբերակը ևս կարող է ոտքերն ավելի երկար ցույց տալ, բայց դրանք չպետք է ընդգծող լինեն: Ինչպես նաև ավելի լավ է կրել դրանք բարձրակրունկ կոշիկներով:

3

Սև, նեղ տաբատներ: Կիպ, նեղ տաբատները՝ նույն գույնի կոշիկների հետ համադրությամբ ոտքերը շատ երկար կդարձնեն: Կոշիկներն, ի դեպ, կարող են լինել թե՛ բարձրակրունկ, թե՛ սպորտային:

4