WOMAN

4 ՍԽԱԼ, ՈՐ ՀԱՍՈՒՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

09. 11. 2018

f3ab560aee998cb801d7b6304ebce5ee

Երբեմն հարաբերություններն ավարտվում են, քանի որ զուգընկերները փչացնում են դրանք: Նրանք կա՛մ հեռվանում են իրարից, կա՛մ այնպես վարվում, որ սերը երկար կյանք չի ունենում: Դա կարող է լինել փորձի պակասի պատճառով: Հարաբերությունները պահպանելու համար թե՛ կինը, թե՛ տղամարդը պետք է հրաժարվեն բազմաթիվ կործանիչ սովորություններից: Ի՞նչ այլևս չեն անում հասուն աղջիկները հարաբերություններում:

Նրանք չեն զոհում ընկերությունը: Եթե նոր եք սիրահարվել, բնական է, որ ուզում եք շատ ժամանակ անցկացնել ձեր սիրելիի հետ: Ընկերների մասին այդ ժամանակ պարզապես մոռանում են: Հասուն աղջիկները գիտեն, որ դա հիանալի, բայց վտանգավոր շրջան է: Հենց այդ շրջանում են երբեմն տուժում կյանքի համար կարևոր դարձած ու ժամանակի փորձություն անցած ընկերական հարաբերությունները: Ուստի նրանք անում են ամեն բան մտերիմ մարդկանց չկորցնելու համար:

Նրանք չեն մոռանում շնորհակալության մասին: Հարաբերություններում վտանգ կա, որ շատ բաներ կարող են ընկալվել որպես պարտականություն: Հասուն աղջիկները բավականին փորձ ունեն իմանալու համար, որ շնորհակալ լինելը կարևոր է: Նրանք նվիրում են իրենց ուշադրությունը և ակեղծ շնորհակալ են նույնիսկ մանրուքների համար: Բայց նույն կերպ հարկավոր է լինել նաև նրանց հանդեպ:

Նրանք չեն հրաժարվում իրենց անհատականությունից: Երիտասարդ որոշ աղջիկներ, ինչպես նաև տղամարդիկ, կարող են հրաժարվել սեփական կյանքից՝ հատկապես սիրային հարաբերությունների սկզբնական փուլում: Այդ ժամանակ սեփական հետաքրքրությունները խառնվում են զուգընկերոջ հետաքրքրությունների հետ, իսկ երբեմն էլ՝ բոլորովին մոռացվում: Որոշ դեպքերում, աղջիկներն այնպես են հարմարվում սիրելիին, որ իրենց սեփական «ես»-ը անցնում է հետին պլան, քանի որ նրանք ապրում են իրենց կյանքի միայն կեսը:

Նրանք ամեն ինչ չէ, որ ցույց են տալիս: Հասուն աղջկան այլևս պետք չէ իր ձեռքբերումների մասին հիացական մեկնաբանություններ ստանալ սոցիալական ցանցերում: Նա այլևս չի կիսվում շատ անձնական բաներով: Նա գիտի՝ միշտ չէ, որ չափազանց բաց լինելը լավ է: Եվ առաջին հերթին, դա վերաբերվում է անձնական կյանքին: