GIRLS

4 ՍԽԱԼ, ՈՐ ԿՓՉԱՑՆԵՆ ՔՈ ԱՄԱՌԱՅԻՆ MAKEUP-Ը

06. 06. 2019

3b341859ef8b69a64f11c30664b1a351

Ամառային շոգ օրերին դիմահարդարումը մեծ խնդիր է դառնում: Ահա մի քանի սխալ, որ չպետք է անել ամռանը շպարվելիս:

Հրաժարվել խոնավեցնող քսուքից: Ձմռանն առավել շոշափելի է մաշկի չորությունը, իսկ ամռանը նման զգացողություն չկա, այդ պատճառով էլ շաղ աղջիկներ կարծում են, որ խոնավեցնող քսուքի կարիք չկա: Սակայն արևն ուժեղ չորացնում է մաշկը:

Օգտագործել միևնույն տոները՝ ինչպես ձմռանը: Իհարկե, քչերը կարող են իրենց թույլ տալ ամեն ամիս կոսմետիկ շատ միջոցներ գնել: Բայց շատերը հաշվի չեն առնում, որ ձմռանն իրենց մաշկն ավելի բաց է, քան ամռանը: Ուստի տոնային քսուքը, կոնսիլյերը, բրոնզերն ու այտափոշին պետք է համապատասխանեն հենց ամառային դիմահարդարմանը: Գնեք մուգ ու բաց տոնայիք քսուկ, միախառնեք՝ ավելացնելով ավելի բաց կամ մուգ կաթիլ:

Չափազանց շատ դիմափոշի: Իհարկե, ամռանը մաշկը փայլում է, բայց թաքցնել դա այն դիմափոշիով, որն օգտագործում ես ձմռանը, պետք չէ: Դրանում պարունակվում են այնպիսի յուղեր, որոնք չի կարելի գործածել շոգ եղանակին: Օգտագործիր թեթև դիմափոշի:

Ջրակայուն կոսմետիկա: Պետք չէ հրաժարվել ջրակայուն կոսմետիկայից: Դրանք շատ հարմար տարբերակ են ամռան ամար: Դրանց շնորհիվ շպարը չի լղոզվի դեմքին: