KIDSBLOG

4 ՍԽԱԼ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԶՂՋՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԾՆՈՂՆԵՐԸ

11. 01. 2019

e0f263859e6db967c3e99912714692eb

Յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար ամենալավն է ուզում: Նրանք շատ են աշխատում, որպեսզի հետո ուրախացնեն իրենց փոքրիկին նվերներով, խիստ են վերաբերվում, որպեսզի կարգ ու կանոն սովորեցնեն: Յուրաքանչյուր ընտանիք դաստիարակության իր մեթոդներն ունի, բայց կան բաներ, որոնք ընդհանուր են բոլոր հայրիկների ու մայրիկների համար: Ինչի՞ մասին են զղջում ծնողները, երբ երեխաներն արդեն մեծ են:

Չեն կարողացել վայելել երեխայի հետ շփումը: Փոքրիկ երեխան, ով կարճ ժամակահատավածում անօգնական վիճակից հասնում է ինքնուրույնության, մեծերի հետ կոնտակտի կարիք ունի: Ծնողներին ևս անհրաժեշտ է այդ շփումը: Այո՛, ազատ ժամանակն ավելի քիչ  է, նորմալ է, որ մայրիկը զբաղվում է իր գործերով, քանի դեռ երեխան խաղում է: Բայց դա սովորություն դարձնելու դեպքում, մի օր, հայացքը կտրելով մոնիտորից, կարող եք նկատել, որ երեխան մեծացել ու ապրում է իր կյանքով: Բաց թողած ժամանակը հետ վերադարձնել չի լինի, այնպես որ փորձեք ոչ միյան լինել երեխայի կողքին, այլ նաև նրա հետ:

Մոռացել են լուսանկարել կամ տեսանկարահանել: Իհարկե, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե չպահանեք լուսանկարները՝ որպես հուշ: Դա ոչ մի կերպ չի ազդի երեխայի հոգեբանության, ֆիզիկական առողջության վրա: Բայց, հավանաբար, որոշ ժամանակ անց կուզենաք վերհիշել ձեր կյանքի կարևոր պահերից մեկն ու կիսել դրանք  ձեր՝ արդեն մեծ երեխաների հետ: Ֆոտոալբոմները, չնայած տեխնիկայի զարգացմանը, թանկ հուշերը պահպանելու դեռևս լավագույն տարբերակն են:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: