GIRLS

4 ՍԱՆՐՎԱԾՔ, ՈՐՈՆՑՈՎ ՏԱՐԻՔԻՑԴ ՄԵԾ ԿԵՐևԱՍ

08. 01. 2019

0a25973b2a7d07ee0872565e924ccbf9

Երբ ցանկություն է առաջանում որևէ բան փոխել կյանքում, կանանց մեծամասնությունը շտապում է գեղեցկության սրահ՝ նոր սանրվածքի հետևից: Արդյունքը, սակայն, ոչ միշտ է արդարացնում մեր սպասումները: Սխալ ընտրված սանրվածքը կամ գույնը ոչ միայն չի թարմացնում կերպարը, այլ նաև վիզուալ ավելի է մեծացնում մեզ:

Պատմում ենք 5 տարածված սխալների մասին, որոնց պատճառով կարող ես տարիքիցդ մեծ երևալ:

Սև գույն: Կոնտրաստային մուգ երանգը ծերացնում է և բաց գույնի մաշկի ֆոնին միայն ընդծում կնճիռները: Սև վարսերը դեմքին ստվեր են գցում, որի պատճառով այն հոգնած տեսք է ստանում, իսկ կնճիռներն ավելի խորն են թվում: Հաջորդ անգամ փորձիր 1-2 երանգ բաց ներկ ընտրել:

mm

Չափազանց կարճ սանրվածք: Շատ կանայք, կարծես, հետևում են չգրված օրենքին՝ որքան մեծ ես, այնքան կարճ պետք է լինի սանրվածքդ: Իրականում, այն քչերին է սազում: Եթե խիտ ու առողջ մազեր ունես, ապա կարիք չկա դրանք կտրելու: Գոնե կարելի է փորձել միջին երկարության սանրվածք, որը հարթ տեսք չունի, այլ մի փոքր անփույթ է:  Այն կօգնի ժամանակակից ու ոճային տեսք ունենալ:

canva-photo-editor (3)

Դեմքի գույն: Դեմքի սփրթնած գույն ունեցող աղջիկները չպետք է բաց գույնի երանգներով ներկեն վարսերը: Միշտ կոնտրաստ ունեցիր դեմքի ու վարսերի գույնի միջև:

canva-photo-editor (4)

Չափազանց երկար վարսեր: Մեծ երկարությունը վարսերը ներքև է ձգում, դիմագծերը ևս վիզուալ կախվում են:

canva-photo-editor (5)