4 ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԻՐՔ, ՈՐՈՆՑՈՎ ՀԻԱՆԱԼԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՍ

Snimok-ekrana-2018-04-26-v-12.06.08

 

Գրեթե բոլորն ուզում են այնպիսի տեսք ունենալ, ինչպես մոդելները՝ ամսագրերի շապիկներին: Ահա մի քանի պրոֆեսիոնալ դիրք, որոնք փորձելով, կարող ես հիանալի լուսանկարներ ստանալ:

 

Կանգնած ժամանակ ձեռքդ դիր կոնքերիդ: Այդպես դու ոչ միայն կխուսափես անհարմար իրավիճակից, թե ինչ անել ձեռքերը, այլ նաև վիզուալ կընդգծես կազմվածքիդ կանացիությունը՝ շեշտը դնելով կոնքերի վրա:

!

Կանգնած ժամանակ ձեռքդ դիր գրպանդ: Իհարկե, երբ որևէ մեկի հետ ես շփվում, նման պահվածքը անշնորք կդիտվի, բայց լուսանկարվելիս այս ժեստը կերպարիդ բնական ու հանգիստ տեսք կտա:

2

Նստած ժամանակ հենվիր ծնկներիդ վրա: Այս դիրքը հարմար է, երբ նստած ես գետնին կամ որևէ բարձր տեղ: Ոտքերդ հանգիստ դիր, իսկ ձեռքերդ հենիր ծնկներիդ, այդպես չես լարվի ու հանգիստ տեսք կունենաս:

3

Նստած ժամանակ ձեռքդ հենիր որևէ տեղ: Այս դիրքը ոչ միայն խոսում է քո վստահության մասին, այլ նաև ֆիզիկապես հանում լարվածությունը միջիցդ: Բացի դա, թևերն ու ձեռքերը այս դիրքում ավելի երկար ու գեղեցիկ են թվում:

4