4 ՈՐԱԿ, ՈՐՈՆՔ ՏԱՐԲԵՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԿԱՆԱՆՑ ԹՈՒՅԼԵՐԻՑ

MyCollages (17)

 

Ուժեղ կանանց մասին բազմաթիվ լեգենդներ կան, որոնք իրականում շատ քիչ կապ ունեն իրականության հետ: Միանշանակ է միայն մեկ բան. ուժեղ կանայք գտնում են իրենց տեղը կյանքում: Ահա 5 որակ, որոնցով առանձնանում են նրանք:

 

Ուժեղ կանայք սովորել են ընդունել իրենց: Ժամանակակից աշխարհում կնոջը մտշապես ստիպում են գեղեցկության որոշակի չափանիշների հետևել՝ անդադար նոր պահանջներ ներկայացնելով: Ուժեղ կանայք հասցրել են հասկանալ, որ պետք չէ դրանց կուրորեն հետևել: Նա կյանքի այնպիսի փորձ ունի, որն օգնում է գիտկացել ու գնահատել սեփական յուրահատկությունը, ուժեղ ու թույլ կողմերը: Իսկ ամենակարևորը՝ չպայքարել դրանց դեմ:

 

Ուժեղ կանայք կարողանում են ներել: Ներելու կարողությունը, թերևս, ամենաբարդ տրվող բաներից մեկն է: Միայն ներելով կարելի է առաջ շարժվել: Ուժեղ կանայք սովորել են ներել ու բաց թողնել մարդկանց, իրավիճակները, հիշողությունները:

 

Ուժեղ կանայք չեն համաձայնում ավելի քչին, քան արժանի են: Այո,՛ նրանք գիտեն իրենց արժեքը: Նրանք դա սովորել են կուտակած կյանքի փորձի արդյունքում: Ուժեղ կինը իրեն թույլ չի տալիս  մանր հարաբերություններ և անիմաստ հակամարտություններ:

 

Ուժեղ կանայք գիտեն, որ կատարյալ չեն, բայց չեն նեղվում դրանից: Նրանք չեն վազում իդեալների հետևից: Ընդունում են հայելու արտացոլանքը ժպիտով, ինչը չի նշանակում, որ չեն գիտակցում ու տեսնում իրենց թերությունները: Պարզապես հոգևոր արժեքների, ինքնաբավության և կայացած լինելու շնորհիվ նրանք հաշտ են իրենց հետ: