4 ՆՈՐԱՁև ՎԵՐՆԱՇԱՊԻԿ, ՈՐՈՆՔ ԿԵՐՊԱՐԴ ՈՃԱՅԻՆ ԿԴԱՐՁՆԵՆ

MyCollages (7)

 

Այս նորաձև վերնաշապիկները յուրաքանչյուր կերպար ոճային կդարձնեն:

 

V բացվածքով վերնաշապիկ: Նուրբ գործվածքի թեթև վերնաշապիկները  միշտ նորաձև են: Կարելի է ընտրել միատոն, կամ, ընդհակառակը, որևէ վառ գույնի մոդել: Այս մոդելները կարելի է կրել յուրաքանչյուր տաբատի հետ, կարելի է ընդգծել նաև կոնքերը՝ գոտիի օգնությամբ:

1

Առանց բացվածքի վերնաշապիկ: Այս տեսակը հաապատասխանում է գործնական և ավելի առօրյա ոճին: Ընտրիր մինչև կոնքերը հասնող մոդելներ՝ կրելով դրանք ինչպես տաբատի մեջ դրված, այնպես էլ՝ հակառակը: Համադրիր այն կարճ շորտերի, կիսաշրջազգեստների, ջինսերի հետ:

2

Սև վերնաշապիկ: Այս դասական տարբերակը պետք է լինի յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանում:  Այն համապաստխանում է յուրաքանչյուր իրավիճակի: Այս մոդելը գեղեցիկ համադրվում է բաց գույնի ջինսերի և այլ տեսակի տաբատների հետ: Կերպարդ կարող ես ընդգծել՝ ընտրելով վառ գույնի կոշիկ կամ պայուսակ:

3

Բաց ուսերով վերնաշապիկ: Այս մոդելը ոճային, կանացի տեսք է հաղորդում:  Ընտրիր վառ միատոն մոդելներ՝ պրինտով: Որպեսզի կերպարդ չծանրաբեռնվի, կրիր բաց ուսերով վերնաշապիկները հասարակ ջինսերով:

4