GIRLS

4 ՆՈՐԱՁԵՎ ԿՏՐՎԱԾՔ, ՈՐ ՍԱԶՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ (PHOTO)

21. 09. 2019

Vglyp1vjC5el

Նորաձևության թրենդների հետևից դժվար է հասնել. այն, ինչ անցած տարի հիթ էր, այս տարի կարող է հակաթրենդ լինել: Ահա 4 նորաձև կտրվածք, որոնք համապատասխանում են բոլոր աղջիկներին ու կանանց:

Կառե: Կլեոպատրայի ժամանակաշրջանում բոլորը կրում էին այս սանրվածքը` այդ թվում նաև տղամարդիկ: Մեր օրերում մասնագետներն առաջարկում են սանրվածքի տարբեր տեսակներ` դասականից մինչև երկարավուն, մազափնչջով ու առանց: Անփոփոխ է միայն մի բան. այս սանրվածքն ակտուալ է միշտ:

մեկ

Կակսադ: Այն համապատասխանում է  բոլորին, այդ պատճառով էլ երբեք չի կորցնում իր ակտուալությունը: Այս տեխնիկան առաջացել է անցած դարի 70-ականներին: Այդ ժամանակ այն ընտրում էին միայն երկար մազեր ունեցողները, բայց ժամանակի ընթացքում սանրվածքը սիրվեց բոլորի կողմից: Օրինակ, այս տարի թրենդային է կարճ մազերի դեպքում արված կասկադը:

երկու

Բոբ: Աղբյուրներից մեկի հավաստմամբ` բոբն առաջացել է Հին Եգիպտոսում, իսկ այլ աղբյուրների փոխանցմամբ` բոբը երիտասարդ սանրվածք է, առաջացել է մի քանի հարյուր տարի առաջ: Բոլոր դեպքերում, բոբն այսօր անչափ նորաձև է: Իրինա Շեյքը, Շարլիզ Թերոնը, Ռիհաննան, Մարգո Ռոբին ընտրել են հենց այս սանրվածքը:

երեք

Դասական երկարություն: Երկար, հավասարաչափ կտրված մազերը դասական լուծում են: Մազերի ծայրերը կարող են լինել կլորացված կամ մատուցվել այլ կերպ, բայց այս երկարությունը միշտ է կանացի ու սեքսուալ:

չորս