WOMAN

4 ՄԻՏՔ ՊԵԴԻԿՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՓՈՐՁԵԼ ՀԵՆՑ ԱՅՍ ՊԱՀԻՆ (PHOTO)

04. 06. 2018

2018-ի պեդիկյուրի թրենդները ստեղծագործական և իքնաարտահայտման մեծ ազատություն են տալիս մեզ: Ընտրիր
քեզ դուր եկած տարբերակը և թող քո ոտքերն ուշադրության կենտրոնում լինեն:

 

Ուշադրություն՝ կարմիր է

Դու մշտապես ակտուալ դասականի սիրահա՞ր ես, ուրեմն ընտրիր կարմիրի երանգները: Սա անսխալական տարբերակ է յուրաքանչյուր սեզոնի համար:

3ca544370cff6e690835ecd5a58759ca_fitted_740x399

 

Գրադիենտ

Ուզո՞ւմ ես օրիգինալ մատնահարդարում, բայց չե՞ս սիրում զարդարանքներ, ուրեմն գրադիենտը հենց քո ընտրությունն է: Սա սահուն անցում է մի գույնից մյուսին: Այսպես կարելի է շատ հետաքրքիր գունային լուծումներ ստանալ:

8debbc4b4482203a21a9af55782243f7

Պաստել

Շատերը կարծում են, որ էլեգանտությունը պարզության մեջ է: Եթե դու էլ ես նրանց թվին պատկանում, ապա ընտրիր միագույն լաքեր՝ պաստելային երանգներով: Այս տարբերակը հարմար կլինի յուրաքանչյուր պարագայում և կհամապատասխանի յուրաքանչյուր հագուստի:

b8743ffa9567bdc79e536c1e1d4510ea (1)

Երկրաչափություն

Մի քանի սեզոնի ընթացքում սուպերթրենդ են շարունակում մնալ երկրաչափական պատկերները: Այս պարզ գծերը իսկական ժամանակակից արվեստ են հիշեցնում:

1a9262627f5eae234f3ac8552ec8da1b_fitted_740x535