DESIGN

4 ՄԻՋՈՑ ՏԱՆԸ ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

07. 12. 2018

3808955809036ca78644b4834e47aef1

Մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր վառում են լույսերն ու դեռ նոյեմբերից սկսում դիտել «Տանը՝ միայնակ» ֆիլմը և նրանք, ովքեր ընդհանրապես չեն զգում, թե ինչպես է տոնը մոտենում: Եվ ահա, առաջարկում ենք մի քանի հետաքրքիր լուծում:

Վառում ենք լույսերը: Լապտերներ, մոմեր, լույսեր. դետալներ, որոնք ստեղծված են հարմարավետություն ու տոնական տրամադրություն ստեղծելու համար: Դրանց շնորհիվ տանը լուսավոր ու հեքիաթային տրամադրություն է տիրում:

564x705_0xac120002_1892138451543312841

Ջերմացնում ենք ինտերիերը: Ձև ու ծավալ. ահա թե ինչ է անհրաժեշտ ինտերիերի համար: Գորգեր, մորթյա բարձեր՝ որքան շատ, այնքան լավ: Եթե տանը շատ սառը մետալիկ ու պլաստամասե իրեր կան, ապա դրանք վիզուալ հավասարակշռություն կստեղծեն:

564x846_0xac120002_12757703901543312734

Նորովի զարդարում ենք տոնածառը: Այս տարի առաջարկում ենք ոգեշնչվել բոհո ոճով. խաղալիքներ՝ փետուրներից, կենֆետներ ու բլիթներ: Տոնածառը զարդարելու գործում կօգնեն նաև բարձերը:

564x846_0xac120002_20699752631543312849

Դարչինի բույրը տարածում ենք տնով մեկ: Դարչին, վանիլ կամ յուրաքանչյուր այլ բույր, որ սիրում եք: Գնեք բուրավետ մոմեր կամ տան համար նախատեսված պարֆյում:

ppp