ԽՈՀԱՆՈՑ

4 ՄԹԵՐՔ, ՈՐՈՆՔ ԴՈՒ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ՈՒՏԵՍ ԱՄՌԱՆԸ

09. 07. 2018

67e9669620be5ae14d6e8ade5dd5606f_fitted_740x0

 

Ներկայացնում ենք սեզոնային ամենակարևոր 4 մթերքները, որոնք պետք է անպայման լինեն քո սննդակարգում ամռան ամիսների ընթացքում:

 

Ելակ: Այս հատապտուղը լի է վիտամիններով և հանքանյութերով: Օրինակ, վիտամին C-ի պարունակությամբ ելակը չի զիջում նարնջին: Այն նաև պարունակում է ֆոլաթթու, որն անհրաժեշտ է սակավարունությամբ  և սրտանոթային համակարգի խնդիրներով տառապող մարդկանց, ինչպես նաև հղի կանանց պտղի լիարժեք աճի և զարգացման համար: Ելակը նաև քիչ քանակությամբ վիտամին E է պարունակում, որը պատասխանատու է դեմքի գույնի, մաշկի, եղունգների ու վարսերի վիճակի համար: Բացի դա, ելակի պարբերաբար օգտագորոծումը նվազեցնում է քաղցկեղի որոշ ձևերի առաջացման ռիսկը: Չնայած դրա առավելություններին, ելակը բավականին ալերգիկ մթերք է համարվում, ուստի դրա օգտագործումը պետք է փոքր չափաբաժիններով սկսել:

 

Ձմերուկ: Ձմերուկը մաքրում է օրգանիզմը, դրական ազդում նյարդային համակարգի վրա և լավացնում մարսողական օրգանների աշխատանքը: Բացի դա, այն պարունակում է երկաթ, որն առավել օգտակար է նրանց համար, ովքեր տառապում են սակավարունությամբ: Ամենահաճելին այն է, որ ձմերուկը ավելորդ քաշի դեմ պայքարի հիանալի միջոց է. այն պարունակում է մեծ քանակությամբ հեղուկ, որն, ինչպես հայտնի է, օգնում է մեզ նիհարել:

 

Սպանախ: Սպանախը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում: Այնպես որ նրանց, ովքեր ակտիվ մարզվում են ու երազում մկանների աճի մասին, սպանախը պարզապես անհրաժեշտ է: Այն ունի քիչ կալորիականություն և պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք չեն անհետանում եփելու կամ սառեցնելու դեպքում:

 

Սեխ: Այն պարունակում է ասկորբինաթթու, որը պաշտպանում է օրգանիզմը հիվանդություններից ու ամրացնում իմունիտետը: Այն նաև պարունակում է ֆոլաթթու, որի օգտակարության մասին մենք արդեն պատմեցինք: Բացի դա, սեխը պարունակում է նաև մեծ քանակությամբ կալցիում, որն անհրաժեշտ է եղունգների, վարսերի ու ատամների ամրության համար: