4 ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ, ՈՐՈՆՑ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՆ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵՆ

collage

 

Ինչպես հայտնի է, ամառը հարսանքիների լավագույն ժամակահատվածն է: Տարվա հենց այս եղանակին են բազմաթիվ զույգեր տալիս տեր ու հնազանդ լինելու իրենց երդումը: Իսկ էլ ի՞նչ հարսանիք առանց երգ-երաժշտության: Հայ երգիչ-երգչուհիներն իրենց երգացանկում հարսանիքին նվիրված բազմաթիվ երգեր ունեն,  դրանցից մի քանիսն առավել հայտնի ու պահանջված են: Citrus.am-ը ներկայացնում է 4 հայ երգչուհիների, ովքեր երգել են  հարսանեկան թեմատիկայով:

 

Սոնա Շահգելդյան

Սոնա Շահգելդյանի «Հարսի շոր» երգի տեսահալովակն արդեն 5 տարվա պատմություն ունի, դրա պրեմիերան կայացել է 2013թ.: Մինչ օրս այս երգը ամենասիրելի ու պահանջված հարսաենական կատարումներից է:

Սիլվա Հակոբյան

Նույն տարում նաև Սիլվա Հակոբյանը ներկայացրեց  իր «Նորահարսիկ» տեսահոլովակը, որտեղ կրել է հարսանեկան զգեստ. մինչ ամուսնանալը սա երգչուհու երկրորդ փորձն էր. առաջին անգամ  հարսիկի կերպարով  հանդիսատեսը նրան տեսել է «Տնից փախել եմ» տեսահոլովակում: Տեսահոլովակի հիմքում սյուժե չկա, ներկայացված է  նախապատրաստական փուլը, որով անցնում է յուրաքանչյուր նորահարսիկ:

Հռիփսիմե Հակոբյան

Փաստորեն 2013թ. այս առումով հարսենական տարի է)) Հռիփսիմե Հակոբյանն իր «Հարսի պարը» ևս այդ տարի է ներկայացրել: Երգչուհին հարսիկի կերպարով է, տեսահոլովակում օգտոգործված են նաև հենց երգչուհու հարսանեկան արարությունից՝ մասննավորապես հարսի պարից կադրեր:

Լիանա

Լիանայի «Հարսի շոր» երգն այս առումով ավելի նոր է, երգչուհին իր տեսահոլովակը ներկայացրեց 2017թ.: Լիանայի այս երգը միանգամից սիրվեց ու հայտնի դարձավ: