4 ՀԱՅ ԵՐԳԻՉՆԵՐ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԿԱՆԱՆՑ ԵՐԳ ԵՆ ՆՎԻՐԵԼ

collage

 

Հայկական շոու-բիզնեսում կան երգիչներ, ովքեր պահը բաց չեն թողնում սեր խոստովանել իրենց սիրելիներին: Citrus.am-ի այս շարքի հերոսները իրենց զգացմունքների մասին պատմել են նաև երգելով՝ հատուկ երգ ու տեսահոլովակ նվիրելով իրենց կանանց:

 

Արամե

Ապրիլի 7-ին  Արամեն ներկայացրեց իր նոր՝ «Ты лучшая» երգի տեսահոլովակը, որը  նվիրված է կնոջը՝ երգչուհի Աննա Թովմասյանին: Հենց Աննան է տեսահոլովակի գլխավոր հերոսուհին: Ի դեպ, տեսահոլովակի պրեմիերայի օրը ևս պատահական ընտրված չէ. այս տարի Աննան այն առաջին անգամ նշում է մայրիկի կարգավիճակով։  Տեսահալովակում Անան ներկայանում է հարսի զգեստով: Հարցազրույցներից մեկում նա անկեղծացել է՝ նշելով, որ հագել է այնպիսի հարսանեկան զգեստ, ինչպիսին պատկերացրել է, սակայն չի հագել իրենց իրական հարսանիքի ժամանակ:

 

 

Ռազմիկ Ամյան

Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» հիթը նվիրված է երգչի կնոջը: Ստեղծագործության հեղինակը հենց Ռազմիկն է, այն ծնվել է մեկ տարվա ընթացքում: Տեսահոլովակի վերջին կադրում հայտնվող դերասանուհին մարմնավորում է երգչի կնոջը: Ի դեպ, այս երգից հետո նրա երգացանկում գերակշռում են հեղինակային ստեղծագործությունները:

 

Հարութ Փամբուկչյան

Իր մեծ հավատարմությամբ ու սիրով մշտապես աչքի է ընկնում Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը: Նա վերջերս ներկայացրել է իր սիրված «Ես առանց քեզ» երգի տեսահոլովակը, որը նվիրել է իր կնոջ հիշատակին: Տեսահոլովակի ռեժիսորն է Խաչիկ Եղոյանը:

 

Հայկո

Հայկական շոու-բիզնեսի ամենառոմանտիկ երգիչը բազմաթիվ երգեր ունի սիրո մասին, որոնք, իհարկե, յուրահատուկ խոստովանություններ կարելի է համարել նրա կնոջը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանին: Այդպես, վերջերս՝ սիրո տոնին ընդառաջ, Հայկոն ներկայացրեց իր «Սիրում եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի  հեղինակը Հայկոն ու Ավետ Բարսեղյանն են: